ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին եւ ներկա պետական այրերի ձերբակալությունը
ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին եւ ներկա պետական այրերի ձերբակալությունը, որոնց մեջ է նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։
ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «21-րդ դարում ամբողջ մարդկության, գերպետությունների եւ միջազգային, այսպես կոչված, իրավունքների պաշտպան կազմակերպությունների աչքի առջեւ Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, եւ մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում։
Դավադիր պայմանավորվածությունների ու լուռ համաձայնությունների պայմաններում Ադրբեջանի հանցավոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետության կազմալուծման եւ արցախահայության հայրենազրկման գործընթացն անշրջելի դարձնել։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության գործող եւ նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարության մի շարք ղեկավարների գերեվարումը եւ կեղծ մեղադրանքներով կալանավորումը հերթական աղաղակող ապօրինությունն է եւ հեռու գնացող նպատակներ ունի։
Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլեւ ազգային նշանակություն ունեցող եւ արժանապատվության հարց է։ Իրավական գործիքակազմերը կարեւոր, բայց բավարար չեն գերեվարված գործիչների ազատման համար։
Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, բայց նաեւ ամբողջ աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակները պետք է գործադրեն քաղաքական եւ դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։
Ալիեւյան վարչակարգի հանցավոր գործունեությունը, ուժի կիրառման սպառնալիքով էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականությունը չի կարող եւ չպետք է անհետեւանք ու անպատիժ մնալ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար