Ադրբեջանն այս պատկերով ինչ մեսիջ է հղում. Կարեն Հովհաննիսյան
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջան անունով արհեստածին պետության ահաբեկչական բանակի զորավարժություններին մասնակցող զինտեխնիկայի, տրանսպորտային միջոցների վրա պատկերաված է այս նշանը։
Ես գիտեմ, որ իրենք սիմվոլներին շատ մեծ ուշադրություն են դարձնում՝ սկսած աստղերի դասավորվածությունից, թվերի հերթականությունից, վերջացրած տարատեսակ էլեմենտների օգտագործումից։
Հիմա փորձենք տրամաբանելով հասկանալ թե այս պատկերով ինչ մեսինջ են հղում։
Մաթեմատիկայի մեջ այս նշանը կոչվում է ցանկացածի, բոլորի համար, գալիս է անգլերեն All բառից և շրջված A -ն է։
Սակայն իրենց տրանսպորտային միջոցների և զինտեխնիկայի վրա հորիզոնական այս — գիծը V-ի երկու կողմերից դուրս եկած է։
Այս ( V ) կերպ պատկերաված է Հայաստանի քարտեզը՝ վերևը լայն, ներքևը նեղ։ Քարտեզի մի հատվածով անցկացված գիծը եզրագծերից դուրս է եկել, այսինքն, մի կողմից օկուպացված Քաշաթաղի, կամ Քարվաճառի հատված, մյուս կողմից հայաթափված Նախիջևանի հատված։
Եթե փորձենք թարգմանել այս անգամվա զորավարժության կարգախոսը, ապա կստացվի հետևյալը «Միջանցք բոլորի համար»»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար