Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն

Արցախ. Երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ.

«Լույս» հիմնադրամը վերլուծություն է հրապարակել 2018թ. տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ.

«1.Հայաստանի նոր իշխանությունների՝ սեփական (զրոյական) կետից կարգավորման գործընթացը կառուցելու մոլուցքը հանգեցրեց Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացած 30-ամյա կարգավորման ձևաչափի, 2007թ.-ից մինչև 2021թ. կիրառված սկզբունքների ու այդ ընթացքում արձանագրված ձեռքբերումների (միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կառուցված բանակցային բանաձև ու դրա հիման վրա մշակված փաստաթուղթ) խափանմանը և առիթ դարձավ 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի համար։

2.Հայաստանի իշխանությունները, հրադադարի հաստատման գործընթացի հետաձգումով շարունակաբար թուլացնելով դիրքերը, ստիպված եղան հանուն դրա հաստատման ստորագրել բազմաթիվ թերություններ ունեցող և միջազգային իրավունքի տեսակետից որևէ արժեք չունեցող՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ անգամ ստանձնելով իրենց լիազորություններից դուրս գտնվող պարտավորություններ։

3.Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար մարդկային, տարածքային, նյութական, բարոյական ու հոգեբանական աղետալի հետևանքների հանգեցրած այդ ագրեսիայի ընթացքում կոպտորեն ոտնահարվել են միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր, իրականացվել են պատերազմական հանցագործություններ, ինչը պատերազմական գործողությունների դադարեցումից հետո հայկական կողմերից պահանջում էր համապատասխան աշխատանքներ ծավալել միջազգային ատյաններում այդ հանցագործությունների փաստաթղթավորման նպատակով։ Անհրաժեշտ աշխատանքը հնարավորություն կտար կարգավորման գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի շրջանակներ, անհապաղ գործարկել բանակցային փաստաթղթով նախատեսված Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մեխանիզմը՝ զսպելու համար Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու կանխելու հետագա զանգվածային հանցագործություներն ինքնորոշված Արցախի նկատմամբ, ինչպես դա տեղի է ունեցել Արևելյան Թիմորում, Հարավային Սուդանում և այլն։ Միաժամանակ, դա կզսպեր Ադրբեջանի շարունակական ագրեսիան ու հիմք կդառնար իրական խաղաղության համար։

4.Հայաստանի իշխանությունների ռազմավարական սխալները շարունակվեցին հրադադարի հաստատումից հետո նույնպես։ Ենթարկվելով Ադրբեջանի նոր ագրեսիային 2022թ. սեպտեմբերին՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքի կորուստներով, նրանք զրոյական կետի հասցրին հայկական գործոնը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այլև Ադրբեջանի հետ հարաբերությունների առնչությամբ կազմակերպվող եռավեկտոր հանդիպումների ընթացքում, որոնք նախաձեռնել են Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը։ Հանդիպումները, որոնք կողմերը համարում են «բանակցություններ», որևէ միջազգային կազմակերպության հովանու ներքո չեն իրականացվում, դրանց չեն մասնակցում միջնորդական առաքելություններ, դուրս են մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, օրակարգը, սկզբունքներն ու խնդիրները, իրականացվում են կեղծ «գաղափարների», միջազգային իրավունքում որևէ նշանակություն չունեցող՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հղումներով՝ դառնալով քաղաքական մանիպուլյացիաների հարթակներ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծանր անվտանգային մարտահրավերների առջև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ցեղասպանության։ Դրան է տանում նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը ոտնահարող «պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարգումն ու անվտանգությունը» մոտեցումը, որը փորձում են պարտադրել պաշտոնական Երևանը, Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը։

5.Իրավիճակը հաղթահարելու նախապայմանն է դրա գլխավոր խոչընդոտի վերացումը։ Պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Արցախի դիրքորոշումը ներկայացնող պաշտոնական մարմին, որը պետք է աշխատի միջազգային գործընկերների հետ։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավարները տարբեր պատճառներով դա չեն կարող անել։

6.Հակամարտության կարգավորման գործընթացի առաջին փուլում (անցյալ դարի 90-ական թվականներ), երբ այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները նույնպես չէին պատկերացնում Արցախի անկախության միջազգային ճանաչման հնարավորությունները, 1998թ. խնդիրը լուծվեց իշխանության փոփոխությամբ և արմատական շրջադարձ տեղի ունեցավ բանակցային գործընթացում։ Հայաստանում նման իրական փոփոխություն տեսանելի ապագայում չի երևում՝ ընդդիմության անգործունակության պատճառով։ Միակ հնարավորությունը մնում է Արցախում իշխանության փոփոխությունը՝ հանուն այն բանի, որ Արցախը հնարավորություն ստանա ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, ինչպես այլ ինքնորոշման հակամարտությունների դեպքում, այլ ոչ թե դառնա Հայաստան-Ադրբեջան առևտրի մանրադրամ։ Դրա առաջին քայլ կարող է դիտարկվել այն, որ այլևս Ազգային ժողովի նախագահը չի ներկայացնում Ա. Հարությունյանի կուսակցությունը։ Անհրաժեշտ է, որ Ա. Հարությունյանը հեռանա և ձևավորվի արտակարգ իրավիճակում երկրի կառավարման մարմին։ Արցախի նոր իշխանությունները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում երկրի միակ ներկայացուցիչը, իսկ Հայաստանի իշխանությունը չպետք է միջամտի գործընթացին՝ Ադրբեջանի հետ քննարկելով միայն Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդիրները, այլ ոչ թե Արցախի կարգավիճակի հարցը։

7.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու համար անհրաժեշտ պայման է կառավարման նոր մարմնին կից բարձրակարգ մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբի ձևավորումը, որը պետք է ապահովի Արցախի արտաքին քաղաքականության մասնագիտական հիմքերի մշակումը երկու ուղղություններով։ Դրանցից առաջինը հակամարտությունների կարգավորման լիազորություններ ունեցող միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ) և դրանց կառույցների հետ ակտիվ աշխատանքն է, երկրորդն այդ կազմակերպությունները ներկայացնող միջնորդների մասնակցությամբ բանակցություններն են Ադրբեջանի հետ։

8.Ադրբեջանի հետ բանակցություններն անհրաժեշտ են, սակայն իմաստավոր են միայն երկու պայմանի բավարարման դեպքում։ Այդ բանակցությունները պետք է իրականացվեն միջազգային իրավունքի շրջանակներում միջնորդական առաքելություն իրականացնելու լիազորություն ունեցող միջազգային կազմակերպության ձևավորած ձևաչափով, խնդիրների քննարկման և դրանց լուծումների ձեւակերպման հիմքը պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորի միջնորդական առաքելություն ստանձնած միջազգային կազմակերպությունը։ Փաստաթղթային հիմքը պետք է դառնա ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների ներկայացուցիչների՝ Մինսկի խմբի համանախագահների մշակած բանակցային փաստաթուղթն ու սկզբունքները։

 9.Արցախի ներկայացուցիչները պետք է ունենան երկու անսակարկելի դիրքորոշում՝

• Արցախի վերջնական կարգավիճակը միջազգային իրավունքի հիման վրա պետք է որոշի Արցախի ժողովուրդը,

• Ադրբեջանը ռազմական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվի միայն ԼՂԻՄ-ի սահմաններում գտնված տարածքները Արցախին վերադարձնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու դեպքում։

Այս ամենը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և իրականացնելի է համապատասխան աշխատանքի դեպքում, որը չանելու դեպքում Արցախը փրկելու այլ հնարավորություն կարող է և չլինել»։