Գալ Ազատության հրապարակ և շարունակել պայքարը Արցախի ու ՀՀ լինելիության համար․ Սեյրան Օհանյան
«Քառորդ դարից ավելի հաղթանակած Արցախը Հայաստանի սահմանապահն էր և կրակը վերցնելով իր վրա՝ թույլ չէր տալիս` ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
Քառորդ դարից ավելի Արցախ-Հայաստան անվտանգային գոտին հաղթանակած էր, ամուր ու անառիկ, և հակառակորդի յուրաքանչյուր սադրանք ստանում էր արժանի հակահարված։
Սակայն այսօր ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով Արցախը շրջափակման մեջ է։ Իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ժողովրդին համախմբելու և միասնական ճակատով թշնամուն կանգնեցնելու, հետ շպրտելու, Արցախը փրկելու փոխարեն, զբաղված են քաղաքական մուրացկանությամբ ու դեռ ավելին, այս ուղղությամբ իրենց անգործությունն արդարացնելու նպատակով տալիս են բարոյականությունից, տրամաբանությունից զուրկ մեկնաբանություններ՝ Արցախը հանձնելու, միայնակ թողնելու, զոհաբերելու՝ խաղաղության կեղծ օրակարգի վերաբերյալ։
Ուստի կոչ եմ անում Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, մեր մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներին՝
սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00, գալ Ազատության հրապարակ և ավելի վճռական շարունակել պայքարը Արցախի ու Հայաստանի լինելիության համար»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար