Ակնկալում եմ՝ դատարանը կպարտադրի իշխանությանը հիմնավորել իմ՝ Հայաստան մուտք գործելու արգելքը․Մուրադ Փափազյան
Հուսով եմ Երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ժամը 15.00-ին (Հայաստանի ժամանակով) մեկնարկելիք նիստում Վարչական դատարանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հստակ պատասխան կպահանջի, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Հայաստան։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է:
Տարբեր պաշտոնական վարկածները մեկ տարուց ավելի հակասում են միմյանց։ Ի վերջո, պատճառաբանվեց «պետական գաղտնիքը»։ Այժմ ժամանակն է բացահայտելու իրական դրդապատճառները, որոնք դրդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գնալ այս քայլին։ Ես միակը չեմ, քանի որ Հայաստան վերադառնալու իմ արգելքից մի քանի օր անց նույն ճակատագրին արժանացան Սյունե եւ Մասիս Աբրահամյանները, մի քանի ամիս անց՝ Նժդեհ Գարակավորյանը, Ասլան Ասլանյանը եւ Արենի Մարկոսյանը։ Բոլորն էլ Դաշնակցության անդամներ են։
Հասկանալի է՝ խախտվել են իրավունքի եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Ազատությունների եւ ժողովրդավարության դրոշները ծածանելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ամեն քայլափոխի ոտնահարում է դրանք։
Հայաստանի, Արցախի եւ Հայ դատի պաշտպանությանը ծառայելու իմ 40 տարվա հանձնառությունը հիմնված է խոր համոզմունքների վրա։ Եւ անկախ ամեն ինչից ես շարունակելու իմ պայքարը Հայաստանի եւ Արցախի համար՝ բոլոր հնարավոր հարթակներում։ Հանուն Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգության եւ անկախության է, որ մենք պետք է շարունակենք պայքարը։ Կառավարություններն անցնում են, ժողովուրդը մնում է։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մասնավոր սեփականությունը չէ։ Օրենքի գերակայությունն ունի իր կանոնները, եւ Նիկոլ Փաշինյանը խախտել է դրանք։
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատությունը կպարտադրի իշխանություններին՝ հրապարակել իմ մուտքի արգելքի պատճառները։
Դատական նիստը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ին, էական նշանակություն կունենա Հայաստանի ժողովրդավարական մակարդակը որոշելու համար։ Իմ վճռականությունն անսասան է։ Եթե Հայաստանի արդարադատությունը ցույց տա այս խնդիրը լուծելու իր անկարողությունը, ես Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո