Միջազգային առաջնորդները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի դեմ՝Արցախում հետագա մահերը կանխելու համար. Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը վշտացած է Կ.Հովհաննիսյանի մահվան լուրից, ով 2023 թվականի օգոստոսի 15-ին սովից մահացել էր անմիջապես Արցախի ադրբեջանական շրջափակման հետևանքով, ինչի մասին վկայում են դատաբժշկական փորձաքննությունները: Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Արցախի շրջափակման հետևանքով, որը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, աճել են թերսնուցման, վիժումների և բժշկական բարդությունների դեպքերը, որոնք կապված են ոչ պատշաճ սնուցման և բժշկական օգնություն ստանալու հետ։
«Այժմ շրջափակումը սկսել է հանգեցնել սովից Արցախի հայ քաղաքացիների ուղղակի մահվան։ Այս շրջափակումը ցեղասպան է իր նպատակներով, այն է՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը կամ զանգվածային տեղահանման, կամ զանգվածային սովի միջոցով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքը բազմիցս հայտարարել է այդ մասին, այդ թվում ՝ 2023 թվականի մայիսի 29-ի իր հայտարարության մեջ, երբ սպառնացել է. «Երրորդ անգամ հրավեր չի լինելու` կամ իրենք խոնարհաբար կգան մեզ մոտ, կամ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ։ Մենք ունենք բոլոր հնարավորություններն այս տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Հետևաբար, «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսներն արդեն պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել որևէ համաներման մասին»։
Լեմկինի ինստիտուտը ցանկանում է պարզաբանել, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և մյուս բոլոր առաջնորդները, որոնք ստեղծել են այս անպատժելիությունը, որով այժմ գործում է նախագահ Ալիևը, ուղղակի պատասխանատվություն են կրում այդ մարդու մահվան, ինչպես նաև ցանկացած այլ անձի համար, ով կարող է զոհվել այդ շրջափակման հետևանքով: Նրանք կարող են նաև ներգրավված լինել ցեղասպանության հանցագործության մեջ»,- նշված է Լեմկինի անվան ինստիտուտի հաղորդագրության մեջ։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցանկանում է ևս մեկ անգամ պարզաբանել, որ ցանկացած անձ և/կամ պետություն, որը թույլ է տալիս Ադրբեջանին շրջափակել Արցախը՝ լինի դա ուղղակիորեն օտարերկրյա օգնության միջոցով, թե անուղղակիորեն, հրաժարվելով օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները, հանդիսանում է այդ ցեղասպանության մասնակից Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիների և կարող է պատասխանատվության ենթարկվել դատարանում հանցակցության համար:
«Խստորեն անհրաժեշտ է, որ միջազգային առաջնորդները անհապաղ գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ ՝ Արցախի Հանրապետությունում հետագա մահերը կանխելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար