Ռուսաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու հարցում. Զախարովա
Ռուսաստանը լիովին շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը նվազել է։
«Մենք լիովին հավատարիմ ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու համար։ Եվ դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին։ Մենք կատարում ենք նաև մեր մյուս պարտավորությունները։ Ակտիվության ի՞նչ նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի մասնակցությամբ շփումների մի ամբողջ շարք է տեղի ունեցել ամենաբարձր մակարդակներով»,- ասել է ռուս դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ բոլոր խոսակցություններն այն մասին, որ արտաքին քաղաքականության որոշ ոլորտներ Ռուսաստանի Դաշնության համար դարձել են պակաս առաջնահերթ, անհիմն են։
«Տրամաբանությունն անհասկանալի է: Տպավորություն է, թե մինչև 2022 թվականը, Հայաստանի ղեկավարության տեսանկյունից, ամեն ինչ եղել է առանց խոչընդոտի։ Եկե՛ք նայենք փաստերին: Ինձ թվում է, որ բոլոր այն խոսակցությունները, որ հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ոլորտներ ավելի քիչ առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն»,- եզրափակել է Զախարովան։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից