Այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ. Դա կարող է բերել պատերազմի
Առանց պատերազմ հրահրելու այսօր գոյություն ունի լրջգույն այլընտրանք նրան, ինչ արվում է այսօր ՀՀ իշխանությունների կողմից. այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ facebook-ի իր էջում:
«Այն լուծումը, որ այսօր սեղանի վրա կա, որն ամրագրվում է ամեն մի հանդիպման ժամանակ, անիրատաեսական է: Դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ, գոյություն չի ունենալու: Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։
Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 000 ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ։ Սա բոլորովին այլ խնդիր է, 44-օրյա պատերազմից հետո հապճեպ գնալ նման լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու»,- ասում է նա։
Նա պնդում է՝ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ. «Դա կարող է բերել պատերազմի, որովհետեւ, երբ դու անընդհատ պնդում ես, որ պատրաստ ես դա անելու, բայց մյուս կողմից դա անիրատեսական է, դա անելը հեշտ չի, դա ձգձգվելու է, ուշանալու է, բայց Ադրբեջանը չի համբերելու, որովհետեւ դու խոստացել ես: Սա է բերելու պատերազմի, ոչ թե այլընտրանք առաջարկելը:
44-օրյա պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ դուք անիրատեսական ակնկալիքներ առաջացրեցիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի ու այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել»,- նշում է Օսկանյանը։
Նա կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց լռել, կամ՝ հրաժարական տալ. «Այս հարցը մոտ չի հանգուցալուծմանը, այլընտրանքներ կան: Հավատացեք, առանց պատերազմ հրահրելու մենք կարող ենք այն, ինչ նկարագրեցի, հանել բանակցային սեղանից, փոխել բանակցությունների նարատիվը: Դա հնարավոր է անել»,-ընդգծեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար