Հայաստանի գոյատեւման միակ շանսը Փաշինյանից ձերբազատվելն է, իշխանափոխությունը. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծքով՝ Արցախը հանձնելուց հետո հաջորդ քայլը լինելու է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցումը, որից կարելի է խուսափել միայն իշխանափոխությամբ։
«Բոլոր դեպքերում Հայաստանի գոյատեւման միակ շանսը Փաշինյանից ձերբազատվելն է, իշխանափոխությունը։ Եթե հիմա ՀՀ-ից տարածքներ չեն հանձնում, ապա ավելի վատ բան է տեղի ունենում, այն է՝ ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Բա Կիրովաբադի, Բաքվի, Շամխորի, Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի հայերն ի՞նչ անեն»,- NEWS.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ բանակցություններում ճանապարհների ապաշրջափակման, տեղահանվածներին իրենց բնակավայրեր վերադարձնելու հարցերում շեշտադրումներն արվում են Ադրբեջանի օգտին։
«Օրինակ՝ ճանապարհները, որ մենք Սյունիքով տալիս ենք, ինչի՞ Ադրբեջանը չի հայտարարում, որ մեզ Ղազախով ճանապարհ է տալու դեպի Թիֆլիս, կամ Հյուսիսային Կովկաս․ այդ մասին չի խոսվում, ինչու չի ասվում, որ մենք Նախիջեւանով կարող ենք գնալ Ջուլֆա: Հասկացեք, չկա այդպիսի հարցադրում, ճանապարհների ապաշրջափակում, կա այսպիսի հարցադրում՝ ճանապարհների ապաշրջափակում Ադրբեջանի համար»,- ասաց նա։
Բագրատյանի խոսքով՝ այդ բոլորը Փաշինյանի բացահայտ զիջումներն են Ադրբեջանին, թուրքական աշխարհին: Բագրատյանը կրկին շեշտեց, որ այլեւս Արցախի հարց չկա, արդեն Սյունիքի ու ՀՀ-ի հարցն է, եւ Արեւմուտքն ու Մոսկվան համակարծիք են այս հարցում՝ ելնելով նրանից, որ կա զիջող մեկ կողմ եւ հնարավոր է համաձայնություն մեկ կողմի զիջման շնորհիվ։
«Ադրբեջանը սկսել էր պատերազմը Ղարաբաղի համար, ավարտում է պատերազմը խաղաղության պայմանագրով՝ Սյունիքը վերցրած, որովհետեւ եթե 60 հազար ադրբեջանցի ապրի Սյունիքում, ոչ մեկ Երեւանից չի գնա Կապան կամ Գորիս: Այստեղ բանակցություններում մի կողմը չկա, փալաս է»,- ասաց նա:
Բագրատյանի կարծիքով՝ Փաշինյանը Սյունիքով ճանապարհ է խոստացել Ադրբեջանին, չի տրամադրել եւ այդ պատճառով էլ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը. «Այստեղ ճանապարհ փակողն էլ, բացողն էլ Փաշինյանն է»:
Բագրատյանի համոզմամբ, եթե Փաշինյանը մի փոքր սիրեր Հայաստանը, ինքը պետք է հեռանար. «Քաղաքական դաշտից պետք է հեռանան այն բոլոր ուժերը, որոնք ամբողջապես տապալեցին, Պրահայում հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի կազմում են չանաչում եւ հաջորդ քայլով Սյունիքն են հանձնելու»,- նշեց նա:
Բագրատյանի խոսքով՝ Փաշինյանի վարած քաղաքականության միակ նպատակն է մնալ իշխանության:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար