Փաշինյանը փոխել է սպառազինության պլանը, որով նախատեսվում էր 2000 հատ ԱԹՍ-ների գնում իրականացնել
Ձեռք բերված սպառազինությունների վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած թվերը սուտ են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրողՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ, իսկ 2008-2018 թվականի մայիս, այդ նպատակի համար իրականացվել է ընդամենը 354 մլրդ դրամի ձեռքբերում:
«Ուղղակի, եթե ուսումնասիրեք այդ տարիների մեր պաշտպանական բյուջեն, ապա պարզ է, որ ֆիզիկապես հնարավոր չէ, որ այդ ծավալներով սպառազինության գնում իրականացվեր։ Նշեմ նաև, որ մեզնից մնացել է շուրջ 100 մլն. դոլարի սպառազինության գնման բյուջե, շուրջ 200 մլն. դոլարի վարկային պայմանավորվածություններ և պայմանագրեր, իսկ իր նշած թվում, եթե անգամ այդ թվով խոսենք, ահռելի բաժին են կազմում ՍՈւ-երը, որոնք չունեն մարտագլխիկներ, և որևէ կերպ չեն օգտագործվել ՀՀ և Արցախի անվտանգության ապահովման համար»,- ասաց նա։
Մամիջանյանը նաև հայտարարեց, որ Փաշինյանը փոխել է սպառազինության պլանը, որով նախատեսվում էր 2000 հատ ԱԹՍ-ների գնում իրականացնել։ Իր խոսքով՝ դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին 50 հազ տոննա անվճար սպառազինություն է ստացվել Հայաստանի ռազմավարական դաշնակցից։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...