Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը «Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվել Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. Փաշինյան ՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին Մակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել են Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին

Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար
Հայաստան

Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, պետք է ասի հրապարակավ. Լուազո

Հաագայի դատարանի վճիռը, կապված Լաչինի միջանցքը բացելու հետ, պետք է կատարվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

«Գորիսի ճանապարհին ուղեւորվելով դեպի Լաչինի միջացնքի մուտքը մենք ականատես եղանք ռուս խաղաղապահների, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանությունը եւ անձանց ու ապրանքների անցուդարձը։ Առնվազն Լաչինի միջանցքի մուտքի մոտ, ուստի՝ տարակուսելի է, թե ինչու նրանք այդ որոշումը չեն իրականացնում։ Ես շարունակում եմ զարմանալ, թե Ռուսաստանն ինչու չի կատարում իր պարտավորությունները։ Ռուսաստանը նույնպես կարող էր պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի նկատմամբ, սակայն նման բան տեղի չի ունենում։ Զարմանալի է նաեւ արտահանվող գազի ծավալը, քանի որ այն գերազանցում է արտադրվող գազի ծավալին։ Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է, որ այդ մասին ասի հրապարակավ։ Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում էինք, Լեռնային Ղարաբաղ մուտք գործող անգամ մեկ բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով բարդանում է, ոչ ռուսական, ոչ էլ Կարմիր խաչի մեքենաները չեն կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, եւ այլեւս ոչ մեկը չի կարող ձեւացնել, թե դա էկոակտիվիստների պատճառով է, որովհետեւ ակնհայտ է ադրբեջանցիների անցակետի տեղայնացումը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որը կոչված է իր անդամներին պաշտպանելու ագրեսիայից, այնպես որ հարցեր է պետք ուղղել այդ կազմակերպության անդամներին։

«Ես երկրորդ անգամ եմ գալիս Հայաստան, երբ հնարավոր էր գնում էի Լեռնային Ղարաբաղ, պատասխանը պետք է որ հստակ լինի՝ Եվրոպան կարեւորում է խնդրի կարգավորումը, թե՝ ոչ։

Եվրոպական խորհրդարանը որոշմամբ հաստատել է հասցեական պատժամիջոցներ որոշ ադրբեջանցիների նկատմամբ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Պատժամիջոցների որոշման լիազորությունը, սակայն խորհրդարանին չի պատկանում, խորհրդրանը կարող է ասել՝ ինչ է մտածում, բայց որոշում կայացնողը խորհրդարանը չէ։ Մեզ հետ զրուցած յուրաքանչյուր զրուցակից բարձր գնահատեց Եվրոպական առաքելությունը։ Մենք պատրաստ ենք նաեւ Ադրբեջան առաքելություն ուղարկել։ Մինչ այս պահն Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկությունը։ Իմ կարծիքով՝ արձանագրված ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մեկ կողմից։ Չկա որեւէ ապացույց, որը կհաստատի պնդումը, թե Հայաստանի կողմից է բախումը տեղի ունենում, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ Հայաստանը խաղաղություն է ուզում»,- եզրափակեց նա: