Ծեծկռտուքից հետո ՔՊ քաղաքական ժողովը լարված է անցել. Նիկոլ Փաշինյանը բարկացած է եղել. նոր մանրամասներ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ժողովի նախօրեին տեղի ունեցած ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծկռտուքով․ երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել:
Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ քաղաքական ժողովից:
Այսպիսով նախ տեղեկացանք, որ ծեծկռտուքից հետո քաղաքական ժողովը գերլարված է անցել, մթնոլորտը թեժ է եղել:
ՔՊ-ականները «քիթ ու մունաթով» են եղել իրար հետ, մեկը մյուսին մեղադրել է, հավաքույթը «հարամ անելու» համար: Նիկոլ Փաշինյանն էլ, թեև նիստի ժամանակ ծեծկռտուքին չի անդրադարձել, բայց ցույց է տվել, որ բարկացած է թիմակիցների վրա, որ անգամ իր ներկայությունը հաշվի չեն առել ու հավաքույթը ծեծկռտուքի են վերածել:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ քաղաքական ժողովը տևել է մոտ 6 ժամ: Նիկոլ Փաշինյանն է անվտանգային եւ ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ ելույթներ ունեցել, իսկ ՔՊ-ականները լուռ նստած լսել են:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...