Ընտանիքները դեռևս շարունակում են փակել պատերազմի հետևանքով զոհվածների անուններով ձեւակերպված վարկերը
Եթե կա այդպիսի որևէ հստակ տեղեկություն, ապա խնդրում են հայտնել ինձ։ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, որ ընտանիքները դեռևս շարունակում են փակել պատերազմի հետևանքով զոհվածների անուններով ձեւակերպված վարկերը։
«Դա մի փոքր բարոյական հարց է։ Կենտրոնական բանկը չի՞ կարող պարտադրել բանկերին՝ կարգավորել այդ հարցերը։ Որովհետև մարդուն ցավ է պատճառում, երբ զանգում ու ասում են այսինչ այսինչյանն այսինչ օրը պետք է փակի վարկը»,- ասաց նա։
Գալստյանը հայտնեց, որ բանկային համակարգն այդ գործողություններն արել է ոչ թե ԿԲ ճնշման, այլ Նազարյանի նշած բարոյական պարադիգմայի ներքո։ Իր խոսքով՝ անցած ու նախանցած տարիներին այդպիսի մոտ 3 մլրդ դրամից ավելի վարկ է ներվել։
«Եթե կան բացառիկ դեպքեր, ապա դրանց ևս լուծում կտանք։ Մեր համակարգի կողմից միտում է եղել, որ դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին պետք է օգնենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սպառողական վարկերի տոկոսադրույքը մինչեւ 24 տոկոս բարձրացնելու մասին բանկերի առաջարկին՝ Գալստյանն ասաց, որ որ այդ մասով պետք է քննարկում ունենալ բանկերի հետ։ Իր խոսքով՝ ավելի բարձր տոկոսադրույքի դեպքում դրանցից օգտվելու են միայն այլ ռիսկային խմբում են։
«Չեմ կարծում, որ մարդկանց բարձր տոկոսով վարկավորելով լավ ծառայություն ենք մատուցում մեր հասարակությանը։ Այստեղ պետք է հավասարակշռվեն տոկոսադրույքն ու հնարավոր ռիսկերը»,- ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ չի կիսում բանկերի ներկայացուցիչների հայտնած տեսակետը, թե ԿԲ-ն վարում է բնակչությանը տրվող վարկերի տոկոսները չավելացվելու քաղաքականություն։ Իր խոսքով՝ բանկն անցած տարի բարձրացրել է տոկոսադրույքը, տոկոսադրույքների փոխանցման մեխանիզմով։ Արդյունքում, շուկայում ավելացել են տոկոսադրույքները։ Ընստ նրա՝ նպատակն էր նպաստել, որպեսզի մարդիկ ոչ թե սպառեն, այլ խնայեն։ Գալստյանը նաև հայտնեց, որ դրա արդյունքում հնարավոր է եղել զսպել դեռևս անցած տարի արձանագրված 8.3 տոկոս թիրախից բարձր գնաճը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...