120 հազար մարդ կապրի, թե կմորթվի, կապ չունի, որովհետև ինչ-որ նպատակներ ունեն․ Բաբայանը՝ Բորելի հայտարարության մասին
Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԳՆ նախկին նախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ չնայած Արցախի վրա ճնշումները մեծացել են, սակայն հնարավորություն կա դիմադրելու:
«Մենք վերջերս տեսնում ենք, որ հռետորաբանությունը եւ գործողությունները ավելի շիկացել են, նույնիսկ ՀՀ հետ սահմանին, Ադրբեջան է այցելել Թուրքիայի նախագահը մեծ պատվիրակությամբ, այս ամենը նաեւ ինչ-որ կերպ աշխարհաքաղաքական ճնշում է միջազգային հանրության վրա, դերակատարների վրա, մեզ վրա, բայց անկախ ամեն ինչից պետք է դիմադրել այդ բոլոր ճնշումներին, հնարավորությունները կան, եւ այստեղ բանաձեւը շատ պարզ է՝ շարունակել լինել սկզբունքային եւ պրոֆեսիոնալ ձեւով մոտենալ հարցին: Թուրքիան եւ Ադրբեջանը, իհարկե, իրենց գործողություններով փորձում են ցույց տալ, որ այստեղ որոշիչ դերն իրենցն է, բայց այդպես չէ, կան նաեւ այլ ուժեր, որոնց հետ ճիշտ աշխատելու դեպքում կարող ենք այդ վտանգավոր վեկտորները կանխել, չեզոքացնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:
Անդրադառնալով ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որ Փաշինյանը Հայաստանի՝ Արցախը հստակորեն Ադրբեջանի մաս ճանաչած առաջին ղեկավարն է, Բաբայանը նշեց, որ Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը նախ պետք է իրավական ձևակերպում ստանա։
«Ասենք, Հայաստանը հայտարարեց, որ ճանաչում է 86.6 հազ. քառ կիլոմետրը, որը շատ վատ է, շատ սխալ է, վատ է ընդունվել Արցախում եւ ուրիշ կերպ էլ չէր կարող, բայց սա պետք է իրավական փաթեթավորում ստանա, միայն հայտարարություններով չէ, որ հետո էլ կանգնի ասի՝ գիտե՞ք, լավ չեք հասկացել: Սա պետք է ստանա փաթեթավորում՝ ստորագրված ՀՀ ղեկավարի կողմից, ԱԺ կողից հաստատված բաց քվերակության ընթացքում՝ ո՞վ է այդ պատմական որոշմանը դեմ կամ կողմ քվեարակողը, թո՛ղ ժողովուրդը կարծիք ասի, միգուցե ժողովուրդը փոխե՞լ է իր ԴՆԹ-ն»,- արձագանքեց Բաբայանը:
Բորելի այն հայտարարությունը, որ Եվրամիությունը չի կարող ավելին անել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու, շրջափակումը վերացնելու համար, քան անում է, և կարող են միայն հորդորել Ադրբեջանին լուծում տալ անվտանգության և իրավունքների հարցին, ըստ Բաբայանի, հակասում է Եվրամիության որդեգրած ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքներին։
«Բորե՛լ, դու Եվրոպան ես ներկայացնում, բա ու՞ր են ձեր ժողովրդավարության հարցերը, ու՞ր են մարդու իրավունքների, կամ ասում եք՝ մենք Ադրբեջանին խնդրել ենք վերացնել շրջափակումը, բայց չի վերացնում, այդ դեպքում ինչի՞ եք պահում միջազգային դատարան, ո՞ւմ է պետք միջազգային դատարանը, դուք ո՞վ եք ընդհանրապես, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ի՞նչ եք անում որպես Եվրոպա, որպես ժողովրդավարության բեւեռ: Եվրոպան դրանով իրեն խայտառակ արեց, որովհետեւ այլեւս ժողովրդավարության, մարդու իրավուքնների մասին չենք կարող խոսել: Ուկրաինայի համար փորները ճղում են, բայց մեզ կարող են սպանել, վերացնել, կապ չունի, որովհետեւ իրենք ունեն ինչ-որ նպատակներ: Այստեղ 120 հազար մարդ կապրի, թե կմորթվի, Բորելի ու նրա նմանների համար ո՞ւմ է պետք»,- ասաց Բաբայանը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...