Այսօր Հայաստանում ունենք մի կառավարություն, որն ամբողջովին հայկական շահերի դեմ է աշխատում. Մուրադ Փափազյան
«Զարեհ Սինանյանը նվեր է մատուցել Թուրքիային», — Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ընդգծել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` մեկնաբանելով Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունը, թե ավարտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Փափազյանը շեշտել է` Թուրքիան վաղուց հույս ուներ, որ մի օր Հայաստանում կլինի մի իրավասու քաղաքական գործիչ, որը կասեր այդ նախադասությունը: Թուրքիան երազել է այդ օրվա մասին, աշխատանք է տարել, որ հայկական Սփյուռքը դադարեցնի արդարադատության հասնելուն ուղղված իր աշխատանքները:
Մուրադ Փափազյանը խոսել է նաև հունիսի 4-ին Փարիզում սպասվող մեծ հանրահավաքից` ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման: Կազմակերպան հարցում մեծ է նաև նրա ներգրավվածությունը: Փափազյանի կարծիքով` որևէ մեկն իրավունք չունի խոսել Արցախի ժողովրդի ու Արցախի կառավարության անունից, նույնիսկ ՀՀ վարչապետը.
«Ավելի լավ է լռի Փաշինյանը, քան իր կարծիքը հայտնի, քանի որ իր կարծիքը նույն Ալիևի, Ադրբեջանի տեսակետն է: Երբ Փաշինյանի կարծիքը համապատասխանում է Ալիևի կարծիքի հետ, երբ Սինանյանի տեսակետը համապատասխանում է Էրդողանի տեսակետին, սա նշանակում է, որ այսօր Հայաստանում ունենք մի կառավարություն, որն ամբողջովին հայկական շահերի դեմ է աշխատում», — այս համոզմունքն է հայտնել ֆրանսահայ գործիչը:
Հունիսի 4-ի հանրահավաքին ֆրանսահայերը պիտի նաև կոչ անեն Ֆրանսիայի իշխանությանը, որ շարունակի պահպանել արդարության ճամփան, քանի որ Ֆրանսիան, ըստ Փափազյանի, միշտ ունեցել է պրո-հայկական դիրքորոշում, բայց այսօր, երբ նկատում է, որ միջազգային գագաթնաժողովներին Հայաստանի վարչապետը չի պաշտպանում հայկական կողմի շահերը, երբ տեսնում է, որ Ալիևը ուժեղ է, իսկ Փաշինյանը` թույլ, Ֆրանսիան շփոթվել է:
«Պիտի սատարենք Ֆրանսիային, որ կանգնի Արցախի և Հայաստանի անկախության և անվտանգության կողքին», — պնդել է Մուրադ Փափազյանը և հավելել` եթե Արցախը Ադրբեջանի մաս դառնա, նշանակի, որ Հայաստանի օրերը հաշված են:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից