Ցավում եմ, որ Ձեր նման լավագույն մասնագետն այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների․ Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին
ԱԺ-ում դատավորների ընտրության հարցն է քննարկվում։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։ Արմեն Դանիելյանին ներկայացնելու համար ձայնը տրվեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին, որից հետո , պատգամավորներն հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողին։
«Հայաստան» խմբակցության» պատգամավոր Գեղամ Մանուկյանը Վիգեն Քոչարյանից, հետևյալ հարցադրմամբ , հետաքրքրվեց․
«Որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ կարո՞ղ եք մեկնաբանել, երբ որ ասում են՝ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականություն, արդյոք դա նշանակում է, որ ճանաչում է այդ երկրի սահմանները քարառ քար, թուփ առ փութ, թե ընդհանուր ձևակերպում է, որը գալիս է ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար դրույթներից։ Երկրորդ. ձեզ՝ որպես միջազգային իրավունքի մասնագետի, հայտնի է միջազգային իրավունքում որևէ դեպք, որ երկու երկիր մեկմեկու տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն արձանագրելու հետ մեկտեղ արձանագրեն կիլոմետր քառակուսիների այդ երկրի ծավալը, եթե հայտնի է նման դեպք, կարո՞ղ եք ասել»։
Ի պատասխան, Վիգեն Քոչարյանն ասաց, որ հարցադրումները շատ հետաքրքրի են, միգուցե գործանական և գիտական տեսանկյունից, սակայն նման քննարկման մեջ ԱԺ ամբոինից չի կարող մտնել՝ հաշվի առնելով այն օրենսդրական կարգավորումները, որոնք կանոնակարգում են ԲԴԽ անդամների վարքագիծը, որը նախ և առաջ վերաբերում է ապաքաղաքական կամ քաղաքական քննարկումների մեջ չմտնելը։
Արձագանքելով Վիգեն Խաչատրյանին ընդդիմադիր պատգամավորը նշեց․. «Ցավում եմ, պարոն Քոչարյան, որ միջազգային իրավունքի լավագույն մասնագետը լինելով ու այդ ոլորտում տասնամյակներ շարունակ ծառայելով Հայաստանին, հիմա ԲԴԽ անդամ եք, ԲԴԽ անդամ լինելով՝ չեք կարող մեր երկրի, մեր երկրի ապագայի համար կարևոր նման հարցերին մեկնաբանություն տալ։ Ցավում եմ, որ Ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների, որոնք ոնց ուզում են, միջազգային իրավունքը մեկնաբանում են, մեր երկիրը տանում են ուղղակի խայտառակ վիճակի, դավաճանական ընթացքով Արցախը, Հայաստանի ազատագրված մասնիկները պատրաստվում են հանձնել թշնամուն»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...