Այս իշխանությունների դեմ ցանկացած գործողություն լեգիտիմ է. Սաղաթելյան
Փաշինյանի հայտարարությունն Արցախը հանձնելու մասին անսպասելի չէր, համենայն դեպս, մեզ համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։
«Փաշինյանը փաստացի արդեն հրապարակել է Արցախի հանձնման ճանապարհային քարտեզը եւ ժամանակացույցը։ Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան նոր եռակողմ հայտարարությամբ, հետո Քիշնեւում կշարունակվի, հետո Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր դրույթների մասին։ Հոկտեմբերին հանդիպման մասին արդեն հայտարարված է։ Կփորձեն պատրաստել, իսկ հետո վավերացնել կապիտուլյացիայի մասին համաձայնագիրը։ Այսինքն, ըստ էության, հայ ժողովուրդը, բոլոր քաղաքական ուժերը եւ տեղի ունեցածով մտահոգ քաղաքացիներն ունեն 5 ամիս, որպեսզի կանխեն երկրի հանձնման գործընթացը»,- արձանագրել է Սաղաթելյանը։
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, չէ՞ որ միայն հայտարարություններով գործին չես օգնի, Սաղաթելյանը պատասխանել է, որ ոչ ոք չի պատրաստվում սահմանափակվել հայտարարություններով։ «Մենք այն քաղաքական ուժն ենք, որը հայտարարություններից բացի վերջին 3 տարիներին նախաձեռնել է կոնկրետ գործողություններ։ Եվ նորից հայտարարում եմ. մենք չենք պատրաստվում հաշտվել այս իրավիճակի հետ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջին շունչը։ Իսկ բոլոր հայտարարությունները, թե ընդդիմությունը հեռացել է պայքարից, հավաստիացնում եմ, այդպես չէ։ Այն, ինչ մենք արել ենք այն օրերին, անցած տարի, հետաձգել է պրոցեսը։ Եթե մենք դա չանեինք, պրոցեսն արդեն ավարտված կլիներ։ Հիմա մեր խնդիրն այն է, որպեսզի նոր ուժերով Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ձեւավորենք համաժողովրդական դիմադրություն, պատրաստենք հասարակությանը քաղաքացիական անհնազանդության լայնամասշտաբ գործողությունների եւ պայքարի դուրս գանք։ Ընդդիմության գլխավոր խնդիրը սա է»,- ասել է քաղաքական գործիչը։
Ե՞րբ։ «ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները թե՛ փողոցային պայքարի, թե՛ գալիք գործողությունների մասին։ Մենք դրանք կքննարկենք գործընկերների հետ, կպարզենք նախորդ գործողությունների բացթողումները։ Ընդդիմությունը պետք է հստակ ձեւավորի իր քայլերն ու շարունակի պայքարը։ Մինչ այդ, կարծում եմ, առաջիկա օրերին Հայաստանում եւ Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, դիմադրության օջախներ, որպեսզի ցույց տանք Փաշինյանի ոչ լեգիտիմությունը եւ նրա ստրոագրության ոչ լեգիտիմությունը։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի եւ ժողովրդական մանդատ՝ հանձնելու Արցախն ու Հայաստանը։ Ակնհայտ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ։ Հայաստանի պետականությունը դրվում է լուրջ կասկածի տակ։ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք մինչ այժմ կասկածում էին, հավատում, երեկվա հայտարարությունից հետո պետք է կասկածները մի կողմ դնեն։
Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի իշխանությունները սա չմարսեն։ Խոսում եմ ՀՅԴ-ի անունից, բայց համոզված եմ, որ քաղաքական դաշտում շատ են ուժերը, որոնք կներառվեն պրոցեսում։ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած կարգավիճակով՝ թե՛ որպես առաջ տանող ուժ, թե՛ որպես շարքային զինվոր։ Այս իշխանությունների դեմ ցանկացած գործողություն լեգիտիմ է, որովհետեւ նրանք լեգիտիմ չեն։ Լինի դա անհնազանդություն, թե ապստամբություն։ Իշխանությունները մեզ այլընտրանք չեն թողնում։ Կամ հանձնվել, կամ պայքարել։ Իսկ Հայրենիքի համար պայքարում արդարացված են բոլոր միջոցները»,- ընդգծել է Սաղաթելյանը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...