Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ 2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկության Ադրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս Պետրոսյան ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ

Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը

Քանի՞ ընկերություն է փակվել Հայաստանում կամ դադարեցրել գործունեությունը.

168.am-ը գրում է․ Իշխանությունները հպարտանում են, որ անցած տարի Հայաստանում տասնյակ հազարավոր նոր ընկերություններ են բացվել։ Բայց երբեք չեն խոսում այն մասին, թե դրան զուգահեռ՝ քանի ընկերություն է փակվել։

Իսկ որ հազարավոր, նույնիսկ տասնյակ-հազարավոր ընկերություններ փակվել են կամ դադարեցրել իրենց գործունեությունը, վկայում են պաշտոնական վիճակագրության տվյալները։ Ճիշտ է, հասկանալի պատճառներով, պաշտոնական վիճակագրությունն այդպիսի ցուցանիշ չի հրապարակում, բայց ցանկության դեպքում այն դժվար չէ ստանալ։

Ընկերությունների փակվելու կամ գործունեությունը դադարեցնելու փաստը չի բխում իշխանության շահերից, այդ պատճառով էլ դրա մասին խուսափում են խոսել։ Փոխարենը՝ բացված ընկերությունների մասին հաճախ են հիշեցնում՝ ցանկանալով ցույց տալ, թե ինչպիսի հրաշալի բիզնես միջավայր են ստեղծել՝ տնտեսական գործունեություն իրականացնելու համար, ինչի արդյունքում տասնյակ-հազարներով նոր ընկերություններ են բացվել։

Թեև հայտնի է, թե անցած տարի ինչի արդյունքում են բացվել այդ ընկերությունները։

Իր ուղղակի ազդեցությունն է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչից հետո Ռուսաստանից բազմաթիվ քաղաքացիներ, նաև բիզնեսի տեսակներ, տեղափոխվեցին Հայաստան, ու ստացան հայաստանյան գրանցում։ Դա էլ դարձավ հազարավոր նոր ընկերությունների բացման պատճառը։

«Անցած տարի Հայաստանում 35-37 հազար ընկերություն է բացվել՝ 12 հազար ՍՊԸ-ՀՊԸ և 25 հազար անհատ ձեռներեցներ։ Այս 35 հազար նոր ընկերությունները գումարվել են արդեն գործողներին և մասնակցում են բարձր տնտեսական աճին»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Ոչինչ, որ ընդամենը երկու նախադասության մեջ նախարարը 2 հազարով իրարից տարբեր թվեր է հրապարակում՝ բացված ընկերությունների քանակի վերաբերյալ. հայտարարում է, թե 12 հազար ՍՊԸ-ՀՊԸ և 25 հազար անհատ ձեռներեց է գրանցվել, հետո խոսում նոր բացված 35 հազար ընկերությունների մասին, երբ դրանց գումարը ոչ թե 35, այլ՝ 37 հազար է ստացվում։

Երկու հազարը մեծ տարբերություն է, բայց համարենք, որ Հայաստանում 35 հազար նոր ընկերություն է բացվել։ Դա, բնականաբար, պետք է երևա նաև պաշտոնական վիճակագրության մեջ։ Այնինչ՝ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին ամենաթարմ տվյալներով, այս տարվա փետրվարին Հայաստանում գործում է 64 հազար 151 կազմակերպություն՝ պետական և ոչ պետական ընկերություններ։ Նախորդ տարվա նույն ամսին գործել է 57 հազար 267 ընկերություն։

Տարբերությունը 6 հազար 884 է։

Ինչպես տեսնում ենք, սա անհամեմատ ավելի քիչ է, առնվազն հինգ անգամ ավելի քիչ, քան էկոնոմիկայի նախարարի հայտարարած 35 հազարն է։

Դա, իհարկե, դեռ չի նշանակում, թե նախարարը ստում է կամ կեղծում բացված ընկերությունների թիվը։ Բայց եթե իսկապես այդպես է և Հայաստանում 35 հազար նոր ընկերություն է բացվել, դա նշանակում է, որ առնվազն 28 հազար ընկերություն էլ փակվել է կամ դադարեցրել գործունեությունը։ Դրա համար էլ 35 հազար բացված նորերի դիմաց գործող կազմակերպությունների քանակն ավելացել է ոչ թե 35 հազարով, այլ 6,9 հազարով։

Եթե չլինեին ռուսների կողմից Հայաստանում գրանցած հազարավոր ընկերություններն և անհատական ձեռնակությունները, ապա գործող ընկերությունների քանակը գուցե և կկրճատվեր։

Ի դեպ, տարեսկզբին հենց այդպես էլ եղել է. գործող ընկերությունների քանակը նվազել է։

Եթե անցած տարվա վերջին Հայաստանում եղել է գործունեություն իրականացնող 64 հազար 786 կազմակերպություն, ապա այս տարվա փետրվարին մնացել է 64 հազար 151-ը։

Այսինքն՝ 635-ը փակվել է կամ դադարեցրել գործունեությունը։

Մեծ մասը եղել են մասնավոր ընկերություններ, թեև կան նաև պետականներ։

Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբին 56-ով կրճատվել է պետական կազմակերպությունների քանակը։ Մնացած 579-ը եղել են մասնավոր ընկերությունները։

Ինչ վերաբերում է նրան, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործող կազմակերպությունների քանակը գրեթե 6,9 հազարով ավելացել է, ապա դա տեղի է ունեցել գերազանցապես փոքր ընկերությունների հաշվին։ Այնպիսի ընկերությունների, որոնք ունեն ընդամենը 1-9 աշխատող։ Եթե անցած տարվա փետրվարին տնտեսական հատվածում գործում էր այդքան աշխատող ունեցող 46,8 հազար ընկերություն, այս տարվա փետրվարին դրանց թիվը հասել է 53,5 հազարի։

Բուն տնտեսության մեջ գործող կազմակերպությունների քանակը վերջին մեկ տարում ավելացել է 7,2 հազարով, որից 6,7 հազարը եղել են փոքրերը՝ հիմնականում անհատ ձեռնարկատերերը։

Այնպես չէ, որ նախկինում Հայաստանում գործող կազմակերպությունների քանակը չէր ավելանում։ Բացառությամբ առանձին տարիների, դրանք հիմնականում ավելացել են։ Այդպես է եղել նաև անցած տարի։

Թեև անցած տարի, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, նաև բավական մեծ թվով կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը կամ փակվել։ Դա տեղի է ունեցել այնպիսի տնտեսական միջավայրում, երբ հազարավոր ընկերություններ ու անհատական ձեռնակություններ են բացել Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները։

Եթե այդ հանգամանքը չլիներ, շատ ավելի տխուր պատկեր կունենայինք։ Մինչդեռ՝ կարևորը ոչ միայն նոր ընկերությունների բացումն է, այլև գործողների պահպանումը։

Բայց ինչպես տեսնում ենք, բազմաթիվ գործող ընկերություններ փակվել են կամ դադարեցրել իրենց գործունեությունը։ Սա նշանակում է, որ բիզնես միջավայրը, ինչն իշխանություններն այդքան «անշեղորեն» բարելավում են, այնքան էլ չի բարելավվել։

Իսկ տնտեսական բարձր աճին նպաստած գործոնները ոչ թե կառավարության աշխատանքի ու հրաշալի բիզնես միջավայրի, այլ հայտնի գործոնների հետ են կապված։ Տեղին չէ դրանք վերագրել կառավարությանն ու իր ստեղծած բիզնես միջավայրի չեղած առավելություններին։