Կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլեւայլ նպատակներով, նրանց կողքին կանգնել միշտ
Այսօր ժամը 13-ին քննվելու է զոհված տղերքից մեկի մորը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման միջնորդությունը. ես շատ հանգամանքներ հաշվի առնելով բոլոր կողմերին, այդ թվում մեղադրող կողմին, կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը:
«Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլեւայլ նպատակներով, նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որ իրավիճակը չհասցվի այս կետին: Որ հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհաճ եւ անցանկալի միջադեպեր լինեն:
Ես գիտեմ, որ իմ խոսքը օգտագործելու են այլեւայլ նպատակներով, բայց ես կրկնում եմ՝ անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից: նույն կինը, որ այսօր հայտնվել է այդ վիճակում, միայնակ պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն եւ բնական է, որ կգտնվի շատ բարձր հուզական վիճակում: Նրա կողքին լինելու փոխարեն, նրա պահանջները նորմալ ուղղորդելու փոխարեն պետք չէ նրանց դրդել կամ հասցնել այն վիճակին, որ այսպիսի անհասկանալի, անընդունելի... բոլոր ծնողների անունից եմ ասում, որ սա մեզ էլ շատ անցանկալի վիճակի մեջ է դնում»,-ասաց նա:
Գեղամ Նազարյանը դիմեց իրավապահ համակարգին՝ նշելով. «Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել: Գուցե մի օր էլ շատ վատ միջադեպ լինի շատ ավելի վատ մարդկանց կողմից իրականացվեր: Ինչու պետք է ինքն անպաշտպան վիճակում լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։ Նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։
Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...