Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն

Բունկերից՝ Վաշինգտոն․ երկրորդ կապիտուլյացիան՝ քաղաքակիրթ պայմաններում

Արցախի Մասով Նիկոլ Փաշինյանի առաջին աղմկահարույց հայտարարությունը վարչապետի պաշտոնում եղել է ընտրվելուց անմիջապես հետո՝ 2018 թվականի մայիսին, երբ այցելեց Արցախ, մամուլի ասուլիս տվեց ու ասաց, թե Հայաստանը չի կարող և չի էլ պատրաստվում խոսել Արցախի անունից, Արցախն ինքը պետք է խոսի իր անունից և այլն։ Հենց այս օրերին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի են ունենում Արցախի հանձնման բանակցություններ՝ հայկական, ադրբեջանական կողմերի ներգրավմամբ և ամերիկյան ու թուրքական կողմերի մասնակցություն-դիրիժորությամբ։ Արցախն այդ սեղանի շուրջ գոյություն չունի։ Ասում էր՝ ես ի՞նչ գործ ունեմ, թող Արցախը բանակցի, բայց «գործ չունեցողը» մի հատ նոեմբերի 9-ին հանձնեց, մի հատ էլ ինչ տակը մնացել է, դա է տալիս։

Ընդդիմությունն ասում է՝ բանակցույունները տեղի են ունենում գաղտագողի, իշխանական պատգամավորը մարդկանց դրել են անհասկացողի տեղ ու ֆռացնում են, ի՞նչ գաղտագողի, սաղ աշխարհի աչքի առաջ է։ Ի՞նչն է սաղ աշխարհի աչքի առաջ։ Աշխարհի աչքի առաջ գնացին նստեցին, պրոտոկոլային 10 րոպե կադրեր վերցրին, հետո դռները փակվեց ու մնալու են մի քանի օր։ Ի՞նչն է աշխարհի աչքի առաջ։ Մի քանի օր ի՞նչ են բանակցելու։ Մեզ ասվում է՝ Արարատ Միրզոյանը գնում է բանակցի գա, հետո ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ օրեր շարունակ պետք է բանակցի։ Չգիտենք ինչ են բանակցում օրեր շարունակ, բայց ասում են՝ թափանցիկ է, ի՞նչն է գաղտնի։

Ամերիկյան կողմը պատահաբար մի կտոր հրապարակեց բանակցություններից, դա արդեն սարսափելի է․ քննարկվում են «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։ Այսինքն, քննարկվում է արցախցիների՝ Ադրբեջանի Հանրապետության մարզ Լեռնային Ղարաբաղում որպես էթնիկ փոքրամասնություն իրավունքներ ունենալ-չունենալու հարցը։ Ու քննարկվում է Հայաստանում Ադրբեջանցի էթնիկ Փոքրամասնությունների բնակցենելու հարցը, որի անունը դրել են վերադարձ Արևմտյան Ադրբեջան, իսկ Հայաստանի իշխանությունն էլ նրանց դիմավորում է Երևանում լիքը նորակառույց բնակելի տներով։

ՔՊ-ական դեպուտատները շարունակում են էշի տեղ դնեելու՝ իրենց բռնած դիրքը ու ասում են՝ եթե բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, նույն բովանդակությամբ, դուք էլի կասեիք գաղտագողի՞։ ՔՊ-ականներ՝ գաղտագողին բանակցությունների վայրը չէ, բովանդակությունն է։ Ի՞նչ կապ ունի՝ դու Ղարաբաղը Սյունիքը, Տավուշը, Ջերմուկը Մոսկվայում ես հանձնել, թե Վաշինգտոնում․ դավաճանությունը դավաճանություն է որտեղ էլ լինի։ Ասենք նոյեմբերի թուղթը ոչ թե բունկերում էր ստորագրում, այլ կառավարության իր սենյակում, կապիտուլյացիա չէ՞ր, դրանից ի՞նչ էր փոխվում։ Մի՞թե ձեզ թվում է, թե աշխարհագրական անունները խճճելով թեման շեղում եք։ Ի՞նչ տարբերություն հայրենիքդ որ քաղաքում ես ծախել։ Սիմոնյան Ալենը վաղը մեկնում է Թուրքիայի մայրաքաղաք, ու արդեն մարդկանց հետաքրքրում է, թե ինքը ինչ է զիջելու իր կողմից։

Հայաստանի ԱԺնախագահը գնում է Թուրքիայի մայրաքաղաք, իսկ իր տեղակալը, որ հայ-թուրքական հարցերով բանագնաց է, մասնակցում է Ամերիկայի մայրաքաղաքում Ղարաբաղի հարցով բանակցությունների։ Սրանք իրար հետ կապ ունե՞ն, թե չունեն։ Մեզ համոզել են, թե հայ-թուրքական բանակցություներում նախապայմաններ Թուրքիան չի մտցրել, Թուրքիան ամեն օր ասում է ու հիշեցնում՝ քանի դեռ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի չի լուծվել, հայ-թուրքական հարաբերությունների բարելավում չի լինելու։ Հիմա գնացել են, որ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծեն, հայ-թուրքական հարաբերությունների չակերտավոր մասնագետ Ռուբեն Ռուբինյանը էնտեղ նստած է։ Ու մեզ ՔՊ-ականները համոզում են, թե՝ որ ԱԺ փոխնախագահ ա, դրա համար ա գնացել։ Դա ի՞նչ կապ ունի, իսկ ԱԺ հավաքարա՞րը ինչի չի գնացել, եթե նպատակը ԱԺ շենքում աշխատողներից մեկին տանելն էր։ Սա արդյո՞ք քաղաքացուն, ժողովրդին հիմարի տեղ դնել չէ։ Կինոներ կան, որ մարդը կնգան ուրիշի հետ անկողնում բռնացնում է, ասում է՝ սա այն չէ, ինչ դու ես մտածում։ Ռուբինյանը՝ Թուրքիայի հարցով բանագնացը գնացել նստել ա բանակցությունների, ասում են, դե ինքը ի՞նչ կապ ուի Թուրքիայի հետ։ Մի հատ էլ հարց են տալիս, թե՝ եթե ձեր ասածն ա, բա Թուրքիայի կողմի՞ց ինչի մարդ չի եկել։ Շատ պարզ, իսկ Ռուբինյանը ո՞ւմ կողմից ա գնացել, Հայաստանի՞։ Հետո՞ ինչ, որ Հայաստանի ԱԺ փոխնախագահ ա․ իսկ ո՞րտեղ ա վերապատրաստվել, պատահաբար Ստամբուլում չէ՞։ Իսկ Արարատ Միրզյանը ո՞ւմ կողմից ա գնացել, Հայաստանի՞։ Լո՞ւրջ։ Էն թուրքի գործակալի քրեական գործը ի՞նչ եղավ, թե՞ ոչ էլ բացվեց։

Լավ, իսկ ի՞նչ է անում Արցախն էս պահին, Արցախից է շատ բան կախված, համաձա՞յն է հանձնվելուն, թե չէ։ Մի զավեշտ էլ էնտեղ է տեղի ունենում․ Արցախի նախագահը փոխանակ սահմանադրության վրա տված երդմանը տեր կանգնի, պայքարի երկրի տարածքային ամբողջականության, ժողովրդի անվտանգության համար, գնացել է հասարակական ակցիա է անում, ստորագրահավաք է անում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը»։ Արցախի էթնիկ զտման մեջ, իմ հստակ կարծիքով, Նիկոլից ոչ պակաս մեղավոր ա նաև Արայիկ Հարությունյանը, որ հիմա փահլեվան է խաղում Ստեփանակերտում: Դու ուրիշ անելիք չունե՞ս։ Մի խումբ հողատուներ հիմա որոշում են ձեր լինել-չլինելւ հարցը ու չլինելու կողմնակից են, դու անելու, ասելու բան չունե՞ս։ Ամբողջ օրը թիվ մեկ քննարկման թեման խայտառակությունն էր, երբ ադրբեջանցիներն իրենց դրած անցակետում ծաղրում էին արցախցիներին, պատասխանելու փոխարեն Արայիկ Հարությունյանը ստորագրահավաք էր անում, ՔՊ-ականներն էլ մասնակցում էին Վահագն Հովակիմյանի ընտանեկան խնջույքին։ Հա հետո՞ ինչ, որ Արցախում անցակետ ա դրել Բաքուն, մի անցակետ էլ դրել էր Գորիս-Կապան ճանապարհին, ի՞նչ եղավ, դա հանձնեցին ու պրծան։ Ձեզ էլ են հանձնելու-պրծնեն։ Իսկ հետո անցակետերը շատանալու են Հայաստանի ճամփեքին։

Կարճ ասած՝ սիրելի հայ ժողովուրդ, հիմա, էս պահին, այս օրերին տեղի է ունենում նոյեմբերի 9-ի դավաճանության շարունակությունը։ Ընդ որում, դա տեղի է ունենում ոչ Արցախի մասով, այլ՝ Հայաստանի։ Արցախի հարցը մի ժամվա քննարկման հարց է իրենց համար, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և վերջ։ Հիմա իրենք, իմ կարծիքով, քննարկում են, թե որքան տարածք կարող են պահել Հայաստանից, 29,800 քառակուսի կիլոմետր, 20 հազար, թե 10 հազար, Արդբեջանին ճանապարհ տա՞ն, միջա՞նցք, գյուղե՞ր, թե ինչ։ Ու ի՞նչ անեն էն ադրբեջանցիների հետ, որ ուզում են Երևանում ապրել, ձեր հարևանությամբ։

Ու սրանով դեռ ոչինչ չի ավարտվում։

erevan.today