Նիկոլը թքեց ՔՊ-ի վրա, ասելով, որ կա անվտանգային ճգնաժամ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ասում են, որ չկա անվտանգային խնդիր, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ կա անվտանգային ճգնաժամ. նա թքեց ՔՊ-ի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Շարժական գույքն այսօր ասում է, որ Հայաստանն ունի անվտանգային ճգնաժամ, որը անկախության օրվանից ստեղծված անվտանգային համակարգ ճգնաժամ է։ Սրա թիմակիցներն ասում են՝ չկա անվտանգության խնդիր։ Այսօր Նիկոլը թքեց նրանց վրա, ասելով, որ կա անվտանգության խնդիր. այսինքն՝ Նիկոլը թքեց ՔՊ-ի վրա»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգության համակարգը մշտապես բաղկացած է եղել 3 կարեւոր հիմնասյուներից՝ սեփական ուժեր՝ բանակ եւ դիվանագիտություն, ռազմավարական դաշնակից՝ ՌԴ, գործընկերներ՝ ԵՄ, ԱՄՆ, տարածաշրջանային համագործակցություն. «Եթե Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, որ իր օրոք ԱԳՆ-ն ու ՊՆ-ն թքել են փայտիկին, այո, դա ինքնախոստովանություն է։ Եթե նա նկատի ունի գործընկերներին, այսինքն՝ Արեւմուտքի վրա է քար նետո՞ւմ։ Եթե ՌԴ-ի հետ է խնդիրը, ապա ինչու խիզախություն չունի ասելու։ Նիկոլը կարող էր հանգիստ ասել, որ Աստված է մեղավոր, որ մեզ բերել է աշխարհաքաղաքական խաչմերուկին հայրենիք է տվել, ասել է՝ էս հողը, ջուրը, սարը, քարը ձերն է, ու ստացվել է այնպես, որ մեր հայրենիքի վրայով ով ասես, որ չի գնացել-եկել»։
Աշոտյանի խոսքով՝ Հայաստանը 2011-ից հետո նույնպես համարժեք միջոցառումներ է ձեռնարկել եւ՛ պաշտպանական, եւ՛ դիվանագիտական, եւ՛ պետականաշինության ոլորտներում. «Ադրբեջանին որ զենք էին վաճառում մեր ռազմավարական դաշնակիցները, դա շատ տհաճ երեւույթ էր, որի մասին խոսել ենք մեր իշխանության օրոք։ Սակայն Հայաստանն էլ ստացավ մեծ զինատեսակներ»։
Արմեն Աշոտյանը շետեց, որ Սերժ Սարգսյանը Եվրոպական միության վատ ժառանգություն չի տվել ներկայիս իշխանություններին. «Եթե Սերժ Սարգսյանը քեզ Եվրոպական միության վատ ժառանգություն է տվել, ինչո՞ւ ես քեզնից սկսած մինչեւ ՔՊ-ական հենց եվրոպացի եք տեսնում, քիչ է մնում պարեք։ Հասկանում ես չէ՞, որ դու եւ քո թափթուկները Սերժ Սարգսյանի թողած բանակցային քաղաքական ժառանգությունից կուռք եք սարքել։
Ադրբեջանի վզին դրված էր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ադրբեջանցիք էին իրենց ճղում, որ անցնեինք բովանդակային բանակցությունների։ Հայկական կողմը հասել էր նրան, որ ասում էր՝ մինչեւ Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգը չանես, նոր կշարունակենք բանակցությունները, չէ՞ որ մեզ պետք է վստահության մթնոլորտի ամրապնդում։ Տղա ես հրապարակի Սերժ Սարգսյանի թողած բանակցության ժառանգությունը»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...