Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքը Կենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխությունները ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026 Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համար ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխային Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Վթարային ջրանջատում Արարատի մարզում Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ Արաղչի Թատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ը Երևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմին Արմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացելՄայրաքաղաքի այն հատվածները, որտեղ մայթեր չկան, գույքագրվել ենԱնհրաժեշտ է պարզել, թե ուր է գնացել Ուկրաինային տրամադրված օգնությունըԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթԵրևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. ԶախարովաՏեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովԼարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել ԱվիվինԱՄՆ-ն շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից. Թրամփ«Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիային զորքեր ուղարկել ԼիբանանԵրիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներԻՀՊԿ հաստատել է «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի մահըԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտելՀրթիռակոծվել է Բուշերի ատոմակայանը Իրանը հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ըԲաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով անցնող անօդաչու թռչող սարք է խոցվելԲայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասինՆախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափովԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը

Կործանարար հարված է լինելու գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ-ում ընթանում է Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը․ ծրագրի վերաբերյալ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը նշեց․

«Սիրելի՛ հայրենակիցներ

2022 թվականի տնտեսական բարձր աճը հիմնականում պայմանավորված էր արտաքին պատահական գործոններով։

Նախ՝ 2022 թվականի 12,6 տոկոս տնտեսական աճի շուրջ 3/4-րդ մասն արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները։ Դրանք են՝ ծառայությունների, ներքին և արտաքին առևտրի, բնակարանաշինության և ֆինանսական ոլորտները։

Աննախադեպ աճում է նաև շահումով խաղերի ոլորտը, որը խորացող սոցիալական խնդիրների անուղղակի հետևանք է։

Հաջորդը՝ 2022 թվականին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան կազմել են մոտ 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվանից 4 անգամ ավել։ Ընդհանուր դրամական փոխանցումների դրական մնացորդը, որը մնացել է տնտեսության մեջ, կազմել է շուրջ 2,6 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 80 տոկոսով, որը հիմնականում կրել է վերաարտահանման բնույթ։ Այսինքն՝ հիմնականում արտահանել ենք այլ երկրներից ներմուծվածը, ոչ թե՝ մեր արտադրանքը։

Երրորդը․ լրացուցիչ պահանջարկի հաշվին արձանագրված բարձր աճը չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժն արտահանմանը միտված իրական հատվածում։

Մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտի աճը շուրջ 2 անգամ զիջել է տնտեսական միջին աճին, գյուղատնտեսությունը 2021 թվականի կրճատումից հետո արձանագրել է զրոյական աճ։

2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։

2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 6 տոկոսով՝ շուրջ 32 միլիոն ԱՄՆ դոլարով։

2022 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը (սա առավելապես է արտահայտում համախառն ներդրումների ցուցանիշը)՝ նախորդ տարվա համեմատ աճել է 16,6 տոկոսով կամ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2026 թվականին խոստացված՝ ներդրում/ՀՆԱ 25 տոկոս հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի համախառն ներդրումներն ավելացնել տարեկան շուրջ 25 տոկոսով, ինչն անիրատեսական է։

2023 թվականին արդեն էապես նվազում է տնտեսական ակտիվության աճը՝ 2022 թվականի 14,2 տոկոսից իջել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճերը նորից զրոյական են։

Ի դեպ՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական երկնիշ աճ։

COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով 2020 թվականին՝ մինչև 44-օրյա պատերազմը, Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2,5 անգամ գերազանցեց տարածաշրջանում արձանագրված տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի վեց երկրներից միայն Հայաստանը չվերականգնեց նախորդ տարվա տնտեսական անկումը։

Չորրորդը՝ առաջանցիկ աճում է պետական պարտքը։ 2018-2021 թվականներին խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճի տարեկան միջին տեմպը կազմել է ընդամենը 2,8 տոկոս, իսկ պետական պարտքի տարեկան միջին աճը՝ 10 տոկոսից ավել։

Անկախությունից հետո՝ 27 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել էր շուրջ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանությունների պաշտոնավարման չորսուկես տարիներին պետական պարքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 60 տոկոսով։

Ի դեպ, կառավարման ձախողումների հետևանքով արտաքին պարտքի մի մասը չի ծախսվում և չի ծառայեցվում հիմնական նպատակին, սակայն այդ միջոցների համար պետական բյուջեից վճարվում են տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող տոկոսներ։

Մեկ անձից պետական գնումներով ծախսերն էլ թռիչքաձև ավելացնում են իշխանական շրջանակների օլիգարխների գերշահույթները։

Հաջորդը՝ 2020 թվականի սկզբից մինչև 2022 թվականի ավարտը ահագնացող գնաճի պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17500 դրամով կամ շուրջ 30 տոկոսով։ Այս ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի, անապահովության նպաստի չափերը չեն ավելացել, իսկ կենսաթոշակի չափերն ավելացել են առնվազն երեք անգամ պակաս, քան մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական ծախսերը։ Թիրախավորվածից բարձր գնաճը շարունակվում է նաև 2023 թվականին։ Առաջնային սոցիալական հարվածը ստանում են ցածր եկամուտ ունեցող անապահով խավերը։

Ի դեպ, անկախացումից հետո՝ բացի նախորդ հինգ տարիներին, հնգամյա կտրվածքով նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։

Հաջորդը․ անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները։ Արցախի Հանրապետության տնտեսությունը շրջափակման հետևանքով արդեն իսկ կրել է շուրջ 100 միլիարդ դրամի կորուստներ, որը կազմում է ՀՆԱ-ի գրեթը 1/3-րդ մասը։

Հայաստանի օրվա իշխանությունն էլ խոսում է Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության աննախադեպ աճերի մասին։ Ի դեպ, 2023 թվականին՝ նախորդ տարվա փաստացիի համեմատ՝ նախատեսված աջակցությունը կրճատվել է 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով և կազմում է ընդամենը 144 միլիարդ դրամ։ Սա պատիկներով զիջում է այն լրացուցիչ ծախսերի և տնտեսական կորուստների հանրագումարին, որը թռիչքաձև ավելանում է 44-օրյա պատերազմից հետո։

Հաջորդը՝ տնտեսական իրական ներուժի փոխարեն մեր երկրում կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերը՝ առաջացնելով նաև երկարաժամկետ զարգացման անդառնալի կորուստներ։ Փորձ է արվում դրանց պարբերական դրսևորումները թաքցնել «ապաշրջափակման» քողի տակ։ Առկա են անկառավարելի ռիսկեր և իրական սպառնալիքներ՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական ներխուժմամբ ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։ Առաջնային և կործանարար հարված է լինելու գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ և մշակող արդյունաբերությանը, որոնք ունեն նաև արտահանման մեծ ներուժ։

Ամփոփելով․ աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված Հայաստանում ավելանում և խորանում են տնտեսական անվտանգության սպառնալիքները, իսկ գործող իշխանությունը շարունակում է առաջնորդվել սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, իրենից դուրս մեղավորներ գտնելու անպատասխանատու մոտեցմամբ և անսահման պոպուլիզմով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին»։