Որքան մարդ է մահացել Հայաստանում կորոնավիրուսից
Այսօր՝ ապրիլի 19-ին շարունակվում է երեկ մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։ Վարչապետ Փաշինյանը կառավարության այլ ներկայացուցիչների հետ ևս ժամանել է ԱԺ։
«Ես ուզում եմ հասկանալ, թե Դուք՝ որպես նախարար, գոնե մեկ անգամ գիտնականներին հրավիրել եք հասկանալու համար, թե կորոնավիրուսի պատվաստանյութերը իրոք մարդկանց օգուտ են տվել, թե ոչ։ Պատվաստված մարդկանց առողջական վիճակը ստուգե՞լ եք, ստուգե՞լ եք՝ պատվաստված քաղաքացիները պատվաստումից հետո երեխաներ ունեցել են, թե ոչ»,- քիչ առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով ամբիոնի մոտ գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
«100 հազարավոր կանանց մասնակցությամբ հետազոտություններ են տեղի ունեցել։ Դրանք բոլորը ցույց են տվել, որ պատվաստումները որևէ կերպ չեն ազդել վերարտադրողական առողջության վրա։ Պատվաստանյութերի առումով կարող եմ ասել, որ դրանք Հայաստանի Հանրապետությունը թե գնել է, թե ստացել է նաև մեծաթիվ նվիրատվություններ։ Մեզ մոտ մոտավորապես 8700 մահացություն եղավ։ Կխնդրեի այս թիվը համեմատել հարևան երկրների ցուցանիշների հետ։ Որոշների համեմատ Հայաստանում կրկնակի քիչ են եղել մահացությունները ու դա այն դեպքում, երբ մի կողմից Հայաստանը դիմակայում էր համավարակի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին, ուստի կարծում եմ, որ սա շատ խոսուն գնահատական է։ Եվրոպական զարգացած, հարուստ երկրներ ևս տարրական բուժսարքավորումների, դիմակների և այլնի խնդիրներ ունեին։ Հայաստանը ոչ մի օր որևէ բանի պակաս կամ խնդիր չի ունեցել»,- արձագանքեց Ավանեսյանը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...