Յուրաքանչյուր նոր զիջում, ցավալիորեն, դուռ է բացելու հաջորդի համար ու և այսպես շարունակ․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ադրբեջանի հերթական պահանջներին է անդրադարձել։ Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու մասին հայտարարությանը հաջորդել է Իլհամ Ալիևի նոր պահանջը ․ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կամ ապրելու համար այլ տեղ գտնեն»։
«Այն պահից, երբ Հայաստանից սկսեցին հնչել հայտարարություններ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ինչ-որ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Բաքվի բռնապետը սկսեց փորձել միջազգային հարթակներ տեղափոխել գոյություն չունեցած և չունեցող «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հիմնահարցը և Հայաստանի ու Արցախի դեմ վարել էլ ավելի «բազմավեկտոր» ագրեսիվ քաղաքականություն։
Երբ պարբերաբար խոսվում է այն մասին, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն առավելապաշտ է և յուրաքանչյուր զիջում կորզելուց հետո հաջորդ նվաստացուցիչ պահանջն է առաջ քաշում, ոմանք դեռևս թերահավատություն են հանդես բերում։
Այն պահից ի վեր, երբ Հայաստանից սկսեցին հնչել հայտարարություններ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ինչ-որ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Բաքվի բռնապետը սկսեց փորձել միջազգային հարթակներ տեղափոխել գոյություն չունեցած և չունեցող «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հիմնահարցը և Հայաստանի ու Արցախի դեմ վարել էլ ավելի «բազմավեկտոր» ագրեսիվ քաղաքականություն։
Իսկ այսօր արդեն այս բարբարոսը բարբաջել է իր հերթական նվաստացուցիչ պահանջի մասին՝ պնդելով, որ արհեստածին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, փաստացիորեն, բավարար չէ, և «ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» ասող Հայաստանն այսօր պետք է կրկնի «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» մեր խոսքերը, քանի որ եթե «ա»-ն ասվել է, ապա պետք է «բ»-ն էլ ասել»։
Ինչ խոսք, սրա լկտիությանը չափ ու սահման չկա, ուստի յուրաքանչյուր նոր զիջում, ցավալիորեն, դուռ է բացելու հաջորդի համար ու և այսպես շարունակ»,- գրել է Վարդան Ոսկանյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր