Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. զենքը չեն գտնում. ՔՊ-ական պատգամավոր
Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանությունը: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, հաղորդում է «Ազատությունը»:
«Գերեվարվածը, որն անցել էր մեր կողմը, ինքն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի պահնորդ Հայրապետին, եթե չեմ սխալվում, արձակած 6 կրակոցներով։ Ես հստակ նաև տեղեկություն ունեմ, որ ինքը նաև խոստովանել է դրա մասին», - ասել է Ղահրամանյանը։
Ինչո՞ւ այդ դեպքում իրավապահները չեն հայտարարում այդ մասին։ Պատգամավորի կարծիքով՝ գուցե պատճառն այն է, որ դեռևս չի հայտնաբերվել զենքը, որից ադրբեջանցի զինծառայողը սպանել է պահակին. «Ես կարծում եմ, որ զենքի առկայության բացակայությունն է էն պատճառը, որ կարող է ԱԱԾ-ն չի հաստատում, զենքը անտառներում է, փնտրում են, բայց էլի եմ ասում, կասկած չկա, ոչ էլ կասկածող կա ...», - նշել է Ղարհամանյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Առաջին ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել են տեղացիները: Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ:
Երկրորդ ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են քաղաքացիները: Նրան ճանապարհին նկատել եւ վնասազերծել են Աճանան գյուղի երեք երիտասարդները: Ըստ նրանց պատմելու՝ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը:
Հայաստանի տարածք մտած 2 ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են. դատախազություն


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...