Վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը. ՀՌՀ
Վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում, այս կամ այն կերպ, վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2022թ. գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ, ապրիլի 13-ին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ցանկացած որոշում, անգամ ամենադրականն ու պոզիտիվը, պետք է մանրամասն վերլուծել, որպեսզի նախապես պարզվեն հնարավոր հետեւանքները։ «Մոլախաղերի գովազդն արգելեցին, եւ հեռուստաալիքները միայն անցած տարի կորցրին մոտ 1 մլրդ դրամ»,- ասել է Հակոբյանը։
Նա նաեւ հիշատակել է այն որոշման մասին, որի շրջանակում հեռուստաընկերությանը պարտավորեցնում էին եթերներ ապահովել «հանրային նշանակության» ծրագրերով։ Դրանք պետք է զբաղեցնեին ցանցի մոտ 20 տոկոսը։ «Սակայն դրա համար պահանջվում են լրացուցիչ ծախսեր։ Որակյալ բովանդակությունը միշտ պահանջում է պատկառելի ծախսեր»,- նշել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր