Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցուն բռնել են քաղաքացիները. նա հայտնաբերվել է Աճանան գյուղի տարածքում
NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են քաղաքացիները:
Մենք տեղեկացանք, որ ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այսպես կոչված՝ «խոզանոցի» տարածքում:
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները 3 օր է՝ շարունակվում էին։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում:
Նշենք՝ բնակիչները պատմել են, որ այդ ադրբեջանցիները բնակիչներից մեկի տան դուռը երկար թակել են, տանտիրուհին բացել է դուռը, տեսել է դիմակավորված զինվորականների, դուռը փակել ու զանգահարել է Ոստիկանություն: Ադրբեջանցին, ում բնակիչները բռնել են, քաղաքացիական հագուստով է եղել:
Նշենք, որ Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ:
Հատկանշական է, որ նախօրեին խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ըստ իրենց ունեցած տվյալների, երկրորդ զինվորը սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է եւ ուզում է վերադառնալ:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ