Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ 2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել

Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Լավ, այսքան էլ անթաքույց ցինիզմ․․․ախր դուք ոչ թե արկածախնդրության, այլ՝ կործանման եք տարել երկիրը․ Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իմ էջի հետևորդների ներողամտությունն եմ խնդրում երկրի համար ճակատագրական այս օրերին առանցքային՝ անվտանգային խնդիրներից շեղվելու և սույն քաղաքաքան «գործչին» անդրադառնալու համար։
Համոզված եմ՝ որոշ քպ-ական պատգամավորներ այն տպավորությունն ունեն, թե նիկոլն ակնդետ հետևում է, թե ԱԺ-ում ստի, ցինիզմի, երեսպաշտության և հայհոյախոսության մեջ ով առավելագույնս կգերազանցի ինքն իրեն ու նորանոր «բարձունքներ» կգրավի՝ ինքնահաստատվելով «նախկինների» հաշվին։
Գուցեև այդպես է․ շատ էլ վստահ չեմ․ սեփական մանդատը պետք է արդարացնել և այդ ճանապարհին կարելի է հատել բարոյականության, ստի և երեսպաշտության բոլոր սահմանները, անգամ չերկնչել պատմության աղբանոցից։
Այսօր, ԱԺ ամբիոնից, բազմակի նախկին, մի քանի կուսակցությունների դրոշներ, գաղափարախոսություններ ու տարբերանշաններ փոխած վիգեն խաչատրյանը մեղադրում է ընդդիմությանը, որ մեզ «պետությունը չի հետաքրքրում․․․, երկրում համակարգված կոռուպցիա չկա, որովհետև նիկոլը դրանով չի զբաղվում», նաև անթարթ աչքով ու պարզ ճակատով իր հերթական քաղաքական կանգառի՝ քպ-ի մասին ասում, որ «իրենք ժողովրդին չեն խաբում, իրենք չեն թալանում, ժողովրդին արկածախնդրության չեն տանում»։
Սա ասվում է այն պահին, երբ թուրքը քայլելով արդեն սահմանամերձ գյուղեր է մտնում, այն պահին, երբ պատերազմը վաղուց հատել է Հայաստանի սահման ու եռաբլուրում շարունակվում են փոսեր փորվել, երբ սահմանամերձ գյուղերի /թեև ողջ Հայաստանն է արդեն սահմանամերձ/, բնակիչները պետությունից հույսները կտրած՝ ինքնապաշտպանվելու համար զենք են ուզում, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ Հայաստանի ոչ մի իշխանություն թշնամական Ադրբեջանին ու Թուրքիային այդքան ապրումակից չի եղել ու խաղաղություն չի մուրացել՝ ոտնակոխ անելով ազգային- պետական հեռանկար ու արժանապատվություն։
Իհարկե, անհնար է քաղաքական բարոյականություն ակնկալել մի քաղաքական ուժի ներկայացուցչից, որի թիմի քաղաքական սնանկությունն ու ֆիասկոն սեփական ծրագրերով խոստացված Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումն ու ուրացումն է, նաև խաղաղության մեռելածին օրակարգն ու ՀՀ նվաստացած ու մաշվող պետականությունը։
Լավ, այսքան էլ անթաքույց ցինիզմ․․․ախր դուք ոչ թե արկածախնդրության, այլ՝ կործանման եք տարել երկիրը․ նայեք քարտեզին, նայեք Սյունիքում օրեցօր նեղացող Հայաստանի նեղացող, խեղդվող զարկերակը։ Նայեք Արցախցու աչքերին․․․
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը թե՜ քաղաքական անբարոյականություն է, թե՝ ազգային-պետական շահերի դավաճանություն։
Այս տեսակի, այս մտածողության, այսպիսի արժեքային համակարգի գոյությանը դժվար էր հավատալ, բայց նրանք կան, խորհրդարանում են, և նրանց, այնուամենայնիվ, ընտրում են․․․
Եվ դժվարանում եմ ասել՝ ողբերգությունն այս տեսակի գոյությունն է, թե սրանց հանրային սպառումը․․․
Իսկ որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա և Հայաստանը նահանջ է ապրել մարդու իրավունքների և կոռուպցիայի ոլորտներում, կարդաղեք ԱՄՆ պետդեպի և Freedom House-ի վերջին զեկույցները։
Հ․Գ Եվ սա մեզ մեղադրում է հենց այն պահին, երբ երեկ գիշերվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորները բառիս բուն իմաստով ռազմական գործողությունների տարածքներում են։