Նոր ձևավորված բնագծերում բանակցություն ասվածն ինչպե՞ս է լինում. ՊՆ փոխնախարարի մեկնաբանությունը
Որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է ադրբեջանցիների հետ այս կամ այն հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտություն առաջանալ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ–ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե նոր ձևավորված բնագծերում բանակցություն ասվածն ինչպե՞ս է կանոնակարգվում, ինչ որոշումների հիման վրա, ո՞վ է լիազորություն տալիս որևէ մեկին բանակցելու ադրբեջանցիների հետ և դեպի հայկական դիրքերին մոտեցող ադրբեջանցիների վրա կրակ չբացելու համար։
Ի պատասխան ՊՆ փոխնախարարն ասաց. «Եթե տեղի են ունենում բանակցություններ որևէ տեղում, որպես կանոն, դա տեղի է ունենում հրամանատարների միջոցով` ներքին պայմանավորվածությունների հիման վրա։ Բանակցություն ասածը լայն հասկացություն է, փոքր հարցի շուրջ անգամ պայմանավորվածությունը բանակցության ձև է։ Որպես կանոն, տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, բնականաբար, շատ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»,–ասաց Սարգսյանը։
Իսկ թե ո՞վ է որոշում սահմանը, ապա Սարգսյանը հիշեցրեց, որ կա համապատասխան հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստեղծված, որոնք սահմանազատման հարցերով են զբաղվում և համապարփակ լուծումներ են տալու։ «Բայց տեղային վեճերը, որոնք երբեմն ծագում են ներկայացված քարտեզների և այլ պնդումների միջոցով, դրանք լուծվում են հենց տեղում` բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների միջոցով: Տեղում իրավիճակ է լինում, որ թեկուզ փոքր հրամանատարն արձագանքում է և չի թողնում, որ փոքր խնդիրը վերածվի մեծ բախման»,-ասաց Արման Սահակյանը:
Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ երբ մարտական հենակետի վրա ադրբեջանցի զինծառայողներ են գալիս, կանոնագիրքը լրիվ այլ բան է սահմանում. «Այս դեպքում գործընթաց է եղել, որի հետեւանքով անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացվել եւ բանակցությունների տապալման, դրանց չկանոնակարգված լինելու հետեւանքով 4 զինծառայող է զոհվել»,-ասաց նա:
Արման Սահակյանը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի հետ. «Երեկվա դեպքը բանակցությունների կամ բանակցությունների բացակայության պատճառով չի տեղի ունեցել, այլ ադրբեջանցիների կողմից կոնկրետ սադրանք է տեղի ունեցել»,–ասաց նա։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...