Երեկվա ադրբեջանական սադրանքը ցույց տվեց, որ Ալիևը շտապում է, նա ևս ժամանակ չունի. Արտակ Զաքարյան
Ի՞նչ էր նշանակում երեկվա դիրքային մարտերը. թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը:
Նա նաեւ նշել է. «Կարծում եմ, որ նա միտումնավոր բախում հրահրեց` մեր բանակի օպերատիվության ու սպառազինության մակարդակը գնահատելու և իր հետագա գործողությունները պլանավորելու համար:
ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին կարևոր քննությունը պետք է հանձնի: Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում Բրյուսելից չլինի Ադրբեջանի դեմ սակցիայի սպառնալիք և ՀՀ օկուպացված տարածքներից հետ քաշվելու հստակ պահանջ, ապա ԵՄ դիտորդների քամակներին պետք է տալ ու դուրս անել սահմանամերձ գոտիներից` անհասկանալի ու կասկածելի գործունեության համար: Այս մասին իր վերջին ասուլիսում խոսել է նաև ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը: Տեղ գյուղի երեկվա մարտերն ու զոհերը խոսում են այն մասին, որ ԵՄ առաքելությունն առնավազն իր խնդիրը չի կատարել, ավելին` ձախողել է:
Երեկվա մարտական գործողությունն ազդանշան է Հայաստանի հարավում սպասվող նոր ռազմական էսկալացիայի հավանականության վերաբերյալ, ինչպես նաև ստուգատես էր Իրանի հնարավոր օպերատիվ արձագանքի մասով:
Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր ԶՈւ ստորաբաժանումներում կա ուժ, ոգի և պատրաստականության բավարար մակարդակ: Իսկ ՊՆ քաղաքական ղեկավարությանն ու իշխանության ՔՊ-ական բոսյակներին պետք է խզակոթներին տալով դուրս շպրտել` դավադիր կերպով ՀՀ սուվերեն տարածքներում նման պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու և այն կառավարել չկարողանալու համար:
Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ շարային ծառայության համար պիտանի և առնվազն մարտական հերթապահության փորձ ունեցող բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինենք 24 ժամվա ընթացքում մոբիլիզացիայի: Ցանկացած պատերազմ մեր դեմ կարող է սկսվել ու ծավալվել շատ անսպասելի, հաշված րոպեների ընթացքում: Աստված մի արասցե, եթե ռազմական էսկալացիա լինի, թշնամին քթներիս տակ է, ոչ թե Հորադիզում: Արագություն է անհրաժեշտ լինելու բոլոր հարցերում:
Համաժողովրդական համախմբում է պետք լինելու ամեն ինչում` կանոնավոր պաշտպանությունից, աշխարհազորային ինքնապաշտպանությունից մինչև ինֆորմացիոն պատերազմ ու թիկունքային ապահովում: Թքած ՔՊ-ական դավաճանների վրա: Հայրենիքի լինելիության հարց է, իսկ դավաճանների հետ` պատերազմի կանոններով»։
Տեղ գյուղի երեկվա իրադարձությունն ու արագ ավարտը փոքր հույս տվեց, որ Ռուսաստանի ու Իրանի գործոնները դեռևս զսպող հանգամանք են Ադրբեջանի և Թուրքիայի համար և թույլ չեն տալիս տարածաշրջանը վերածել նոր, ավելի թեժ Սիրիայի:
Երեկվա ադրբեջանական սադրանքը ցույց տվեց, որ Ալիևը շտապում է, նա ևս ժամանակ չունի: Նիկոլի դիրքերը երկրի ներսում թուլացել են: Իշխանությունը պահվում է իրավապահ համակարգի չարաշահման հաշվին: Թուրքերը նպատակ ունեն մինչև վերջ օգտվել Նիկոլի «իշխանությունից»: Մենք պարտավոր ենք իշխանափոխության ձգտելով` դիմադրել ևս մեկ բարդ շրջան, որից հետո չի բացառվում, որ Ադրբեջանի համար սկսվեն ծանր ու քայքայիչ ժամանակներ:
Մեր կյանքը պայքար է, թե´ ներսում, թե´ դրսում: Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է տեղի ունենալու երկրում վաղը և ի՞նչ է սպասվելու իրեն այդ ընթացքում:
Աստված թող լույսերի մեջ պահի մեր զոհված երիտասարդների հոգիները: Հավերժ հիշատակ ու խոնարհում: Նրանք ընկան` հանուն Հայրենիքի:
Շուտափույթ ապաքինում մաղթենք վիրավոր զինծառայողներին:
Իսկ մեզ բոլորիս թող Աստված խելք ու իմաստություն տա վերջապես: Ամոթ է, որ առ այսօր մեր ժողովուրդը ՀՀ ում նման իշխանություն է հանդուրժում և միևնույն ժամանակ ցանկանում է հաղթել թուրքին»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...