Սան Դիեգոն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Սան Դիեգոյի շրջանային վերահսկիչ խորհուրդն ապրիլի 4-ին միաձայն ընդունել է հռչակագիր՝ 2023 թ.-ի ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին հաղորդում է «Ասպարեզ»-ը:
Հռչակման արարողությունը վարում էր Սան Դիեգոյի շրջանային տեսուչ Ջոել Անդերսոնը խորհրդի նախագահ Նորա Վարգասի հետ միասին: Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հովիվ վերապատվելի Բագրատ Բերջեկյանը, համայնքի ակտիվիստ և փաստաբան Ջոն Դադյանը, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու խորհրդի անդամ Քեթի Քասարջյանը և Սան Դիեգոյի շրջանային դատախազ Սամեր Ստեֆանը:
Վերապատվելի Բերջեկյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Սան Դիեգոյի շրջանային վերահսկիչ խորհրդին Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար՝ հատկապես հաշվի առնելով Արցախի հայ բնակչության էթնիկ զտումների և ցեղասպանության վերահաս սպառնալիքը, որի պատճառն Ադրբեջանի շարունակական շրջափակումն ու ագրեսիան է:
Սան Դիեգոյի հայ համայնքը նույնպես ողջունել է վերահսկիչ խորհրդի այս նախաձեռնությունը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր