Մեր զավակների արյունով սրբագործված առաջնագիծը դուխով տրյապկա ՔՊ-ի համար պատժավայր է. Խաչիկ Մանուկյան
Վերջին տարիների իրադարձությունների թեթև վերուծությունն ապացուցում է միայն մեկ բան՝ մենք ազգովի դավաճանված ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ կապիտուլյանտ կարելի է լինել նաև արդար պայքարի դեպքում պարտվողը, սակայն այստեղ արդար պայքար չի եղել, ի սկզբանե եղել է դավաճանություն, ազգը տանել պարտության։
«Պարտության սիմվոլները հաղթանակ չեն կարող բերել։ Սրանց ուղեղում, հոգում, մարմնի բոլոր բջիջների մեջ պարտությունն է։
Սրանց միավորում է միայն լափամանը, հայրենիք, հայկական արժեքներ չկան։ Մարդ, ով հայտարարում է Նժդեհը ֆաշիստ է, Նժդեհի երկրում նախարար է կարգվում։ Նման խայտառակություն չի կարող այլ տեղ լինել։
Նրանք, ովքեր գալիս են հայկական արժեքները տրորելու, ոչնչացնելու, թուրքի երախը մղելու... Հլը նայեք՝ ովքեր են Ազգային ժողովում։ Էն թքող տղու հիմնարկն է սա»,- ասաց Խ. Մանուկյանը։
Նա նշեց, որ սրանցից պետք չէ հաղթանակ սպասել. «Առաջնագիծը սրանց համար պատժավայր է, մեր զավակների արյունով սրբագործված առաջնագիծը դուխով տրյապկա ՔՊ-ի համար պատժավայր է։ Սրանք ընդամենը ծիծաղում են մեր վրա, որ ուր եք հասել, որ մեզ պես բացահայտ դավաճանները հեծնել են ձեզ, խնդում են ձեզ վրա»։
Խաչիկ Մանուկյանը դիմեց ժողովրդին. «Ոտքի կանգնել, ափսոս է այս երկիրը, մի կոխեք թուրքի երախը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր