Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել
Գլխավոր դատախազությունում քաղաքացի Կարեն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա իրեն դավաճան կոչելուց հետո, քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Նախաձեռնված վարույթ չկա նաեւ Քննչական կոմիտեում, քանի որ դեպքի մասին պատշաճ հաղորդում չի ստացվել։ Կարեն Մկրտչյանը Ոստիկանություն հաղորդում դեռեւս չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։
« «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:
Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը կարծում է, որ դեպքի առնչությամբ պետք է հարուցվի վարույթ խուլիգանության եւ պաշտոնեական դիրքի սահմանազատման հատկանիշներով։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր