Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան
Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Թեև 2022թ․ անշարժ գույքի հարկի գծով եկամուտները կազմել են 7,91 մլրդ դրամ, որը 9 տոկոսով ավելի է, քան 2021թ․ եկամուտները, սակայն հերթական անգամ գործ ունենք թվերի մանուպուլյացիայի հետ։
Սկսած 2022թ․-ից, յուրաքանչյուր տարի բարձրանում է անշարժ գույքի հարկը, որի արդյունքում, բնական է, պետք է ավելանան նաև համայնքի եկամուտները։
Եվ այսպես, 2022թ․ անշարժ գույքի հարկը բարձրացել է 20%-ով, ինչի արդյունքում եկամուտները պետք է կազմեին առնվազն 8,6 մլրդ դրամ։ Այսինքն՝ նախորդ տարի քաղաքապետարանի անարդյունավետ աշխատանքի պատճառով համայնքը չի հավաքագրել առնվազն 700 մլն դրամ հարկ։
Այս ամենի կողքին հաշվի չեմ առնում շինարարության ահռելի ծավալների ազդեցությունը, երբ ամեն տարի ավելանում են նոր գույքերի քանակը և անշարժ գույքի հարկի բազան։
2023թ․ անշարժ գույքի հարկը բարձրացել է ևս 17 տոկոսով, 2024թ․ բարձրանալու է ևս 43 տոկոսով, 2025թ․ բարձրանալու է ևս 50 տոկոսով, 2026թ․ բարձրանալու է ևս 33 տոկոսով»,-գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...