Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ

Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հայաստան

Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՔՊ–ական պատգամավորը հայտարարում է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, ապա Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն կարող է կալանավորվել, քանզի Հայաստանն այդպիսի պարտավորություններ է ստանձնել ու լավ կլինի, որ Պուտինը չգա Հայաստան։ Ըստ նույն պատգամավորի՝ Հայաստանը պետք է առանց Ռուսաստանի իր ճանապարհով գնա։
ՔՊ ղեկավարությունը չի արձագանքել իրենց խմբակցության պատգամավորի ասածներին, ինչից հետևում է, որ նրա ասածները «գլխավոր գծի» մեջ են ու խրախուսվում են։
Նման բառապաշարով միմյանց հետ շփվում են, օրինակ, Ռուսաստանի և Ուկրաինայի խորհրդարանների պատգամավորները։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, փաստորեն, վերածվում է երկրորդ Ուկրաինայի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Այն, որ Փաշինյանը Հայաստանը մտցրել է հակառուսական ճամբարի մեջ, ակնհայտ է դառնում նաև ԱՄՆ–ի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» միջոցառմանը հրավեր ստանալուց, թեև Հայաստանը ժողովրդավարական համարելու համար պետք է կույր լինել։ Այդ միջոցառումը ոչ թե հանուն ժողովրդավարության է (դրան մասնակցում են նաև աֆրիկյան և աշխարհի այլ հատվածների ավտորիտար ռեժիմների որոշ ներկայացուցիչներ), այլ յուրօրինակ ձևով բաժանում է աշխարհը հակադիր ճամբարների։ Եթե ԱՄՆ–ի հետ ես ու ընդդեմ Ռուսաստանի, ուրեմն կարող ես նաև ժողովրդավարական համարվել՝ «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» տրամաբանությամբ։
Ուշագրավն այն է, որ այդ միջոցառմանը մեր հարևան պետություններից չեն հրավիրվել Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը։
Վրաստանը մասնակցում է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին այդ երկրի նախագահի դեմքով, ով փաստացի իշխանություն չունի, ով հակադրվում է Վրաստանի կառավարության քաղաքականությանը, և ով կողմ է Վրաստանն Արևմուտքի ձեռքում հակառուսական մանրադրամի վերածելուն։
Միջոցառմանը բնականաբար չեն հրավիրված Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարները։
Բոլորի համար էլ պարզ է, որ «Հանուն ժողովրդավարության» հավաքն ընդդեմ Ռուսաստանի ստեղծված յուրօրինակ կոալիցիայի ցուցադրական ակցիա է։
Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրավեր ստացել ու ցանկալի անձ համարվել հակառուսական կոալիցիայի համար։ Այդ ի՞նչ է արել, անում և անելու Փաշինյանը, որ ընդունվել է որպես «Свой среди чужих, чужой среди своих»։
Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Փաշինյանի ձևավորած ՍԴ–ն օրերս ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Միջազգային քրեական դատարանի՝ ՄՔԴ–ի, Հռոմի կանոնադրությունն այն բանից հետո, երբ ՄՔԴ–ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել, ապա բացահայտ է դառնում, որ Փաշինյանը Ռուսաստանին հռչակել է թշնամի ու մեր երկիրը մտցրել հակառուսական դաշինքի մեջ։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներն են կանգնած ու հայ–թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսական զորքերի կողմից։
Ռուսաստանի դեմ ակնհայտ թշնամական քայլերի գնալը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, որոնք շտապելու են օգտվել պաշտոնական Երևանի տված նվերից։ Սա բերելու է մեզ համար սարսափելի հետևանքների։
Փաշինյանը սեփական անվտանգության երաշխիքներն ու անձնական հաշվարկները վեր է դասել մեր երկրի անվտանգությունից։Բայց որևէ մեկին պետք չէ մեղադրել։ ԱՄՆ–ը, ՌԴ–ն, մյուսներն իրենց շահերն ունեն և այդ շահերով են առաջնորդվում։ Ո՞րն է ՀՀ քաղաքացիների ու բովանդակ հայ ժողովրդի շահը հակառուսական քաղաքականություն վարելու և աշխարհաքաղաքական մանրադրամ դառնալու հարցերում։ Ցեղասպանություն տեսած, պետականություն կորցրած, հազարավոր զոհեր տված մեր ժողովուրդը կրկի՞ն ուզում է պատմության նույն դաժան էջերն ապրել։ Հանուն ու՞մ և ինչի՞։ Հարցերս ամենևին էլ հռետորական չեն։