Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո մեկնաբանել է Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը։
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Այդպես է հայտնի գործարարը մեկնաբանել է ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ծրագրերը։
«Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական և մշակութային փոխգործակցության հարցում», – նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխիքը ։ Երկրների միջև առկա բարեկամական կապերը երկկողմանի հարաբերությունների կայունության հիմքն են, և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային բարեկամական կապերի խաթարումը կարող է մարտահրավեր դառնալ ԼՂ անվտանգության հարցում, որտեղ ՌԴ խաղաղապահները խաղաղ կյանք են ապահովում 120 հազար հայի համար։
Հայ գործարարների ասոցիացիայի անունից Սամվել Կարապետյանը կոչ է անում երկրի ղեկավարությանը սթափ գնահատել նման հայտարարությունների հնարավոր բոլոր ռիսկերը և չվտանգել Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...