Հայաստանում իշխանափոխությունը թույլ կտա վերադառնալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը. Աբրահամյան
Հայաստանում իշխանափոխությունը հնարավորություն կտա վերադառնալ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ տվյալ դեպքում խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին է. Ըստ Աբրահամյանի՝ ԼՂ կարգավիճակի հարցում միջազգային հիմնական խաղացողների միջև կոնսենսուս չկա. «Տարբեր հայտարարություններում և բանաձևերում հստակ նշված չէ Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին։ Եվ երբ արվեց Գերմանիայի կանցլերի հայտնի հայտարարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, ես դա պատահականություն չհամարեցի։ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրով ամրագրվեց Ղարաբաղի հարցի լուծումը, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շրջանակներում»,- ասաց ընդդիմադիրը։
Բացի այդ, ըստ նրա, միջազգային դերակատարները քաջ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում կամ այս ուղղությամբ գործընթացի վարումը կասկածի տակ կդնի այնտեղ ապրող 120 հազար մարդու ֆիզիկական գոյությունը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...