Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն

Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ծանր և ճակատագրական ընտրություն պետք է կատարենք․ Իշխան Սաղաթելյան

Փետրվարի 3-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 133-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությունը, որին ներկա Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, շրջանի Հայ Դատի հանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միությունների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրավիրյալներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ստորև ներկայացնում ենք ելույթի տեսանյութն ու տեքստն`ամբողջությամբ:

Գերաշնորհ սրբազան հայր, ազգային իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մենք Նոր Ջուղայում նշում ենք ՀՅԴ հիմնադրման 133-րդ ամյակը։

1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճակված կատարել հայ ժողովրդի պատմության մեջ։ Դաշնակցության պատմությունը անհնար է տարանջատել մեր ժողովրդի պատմությունից։ Պայքարի ու անմնացորդ նվիրումի 100 եւ 33 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել Հայաստանի ու հայության ազատագրության դատին ծառայելու իր առաքելությանը։

Երկար կարելի էր խոսել մեր անցած պատմության, մեր ձեռքբերումների, հայ ժողովրդի կյանքում ՀՅԴ ունեցած դերակատարության մասին։

Սակայն այսօր մեր ժողովուրդը, որին մենք միաձուլել ենք սեփական ճակատագիրը, դիմագրավում է ծանր մարտահրավերների։ Մեր հայերնիքը, որի ազատագրության դատին ծառայելու երդում ենք տվել մենք, ենթարկվում է թշնամական հարձակումների։ Այս ծանր մարտահրավերների պայմաններում մեզ անհրաժեշտ է հույս և ուժ։ Անհրաժեշտ է, որ միասնական կամքով մենք վերահաստատենք ՀՅԴ ծրագրում և կանոնագրում ամրագրված աժքներին և սկզբունքներին մեր հավատարմությունը։

Ուստի սիրելի հայրենակիցներ, ես այսօր ցանկանում եմ խոսել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակից և մեր անելիքներից։

Սիրելի հայրենակիցներ, 2020 թ․ պատերազմից հետո փոխվել է տրամաբանությունը, որով մինչև այդ, շուրջ 30 տարի ապրել և արարել է մեր ժողովուրդը։

Մինչև 2020 թ․ մենք թշնամուն հաղթած, ազգային արժանապատվությունը վերականգնած, անցյալ ունեցող, բայց վստահ ապագային նայող ժողովուրդ էինք, որ աշխարհին էինք ներկայանում զույգ հայկական պետություններով և մեզ մի քայլ ավելի մոտ էինք զգում մեր համազգային երազանքների իրականացմանը։

Հայաստանում թշնամական ուժերի շահերը սպասարկողների իշխանության գալով փոխվեց մեր ճակատագիրը, մեր երկրի դարպասները թշնամու առջև լայն բացվեցին հենց երկրի ներսից և շատ կարճ ժամանակահտավածում մենք հաղթանակած, սեփական անվտանգությունը պաշտպանել կորղացող պետությունից վերածվեցինք պարտված երկրի։

Ծանր պարտությունից հետո մեր թշնամիներն ավելի սանձարձակ դարձան, նրանց պահանջները գնալով ավելանում են, իսկ մեր դիմադրողականությունը հետևողաբար թուլացվում է Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից։

Եվ այսօր մենք եկել հասել ենք մի հանգրվանի, որտեղ ծանր և ճակատագրական ընտրություն պետք է կատարենք։ Մենք պետք է ընտրենք պետությունից հրաժարվելու, կամ ամեն գնով մեր այդքան երազած պետականությունը պահպանելու,

հայրենիքը վաճառելու, կամ այն ունենալու բախտին արժանանլու, ծնկած ապրելու, կամ ոտքի կանգնելու, հանձնվելու կամ պայքարելու միջև։

Եվ հենց այստեղ է Դաշնակցության և օրվա իշխանության հակադրության բուն պատճառն ու էությունը։

Մեր և Հայաստանում այսօր իշխանության գտնվողների հակադրությունը պայմանավորված է ոչ թե անձնական հակակրանքով, այլ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկային ու ապագային վերաբերող տեսլականներով:

Ըստ էություան սա պայքար է երկու տեսակների միջև. մարդկանց ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետություն, հայրենիք, ապրել արժանապատիվ և մարդկանց, ովքեր առանց դրա էլ յոլա կգնան: Եվ այստեղ մենք գտնվում ենք պայքարի տարբեր բարիկադներում։

Սիրելի հայրենակիցներ, մեր թշնամիները մեզ առաջարկում են հանձնվել իրենց գթասրտությանը, մեր ճակատագիրը դնել մեզ ցեղասպանած պետությունների սեղանին և հրաժարվել մեր երազանքներից։

Հայաստանում իշանության գտնվողները մեզ համոզում են, որ միայն թշնամական այս կամքը կատարելով է հնարավոր շարունակել գոյությունը։

Եվ հենց այստեղ է, որ բոլորի հայացքը հառում է մեզ՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում ապրող հայերիս։ Մենք է, որ պետք է պատասխանենք, արդյոք պատրաստվում ենք հանձնվել թշնամիների գթասրտությանը, թե ուժ ենք գտնում շարունակելու մեր արդար պայքարը:

Նախքան այս հարցին պատասխանելը սակայն շատ կարևոր եմ համարում անդրաառնալ երկու հանգամանքի.

Մեզ կենասական զիջումներ պարտադրելու համար մեր թշնամիները համոզում են, որ մենք սպառել ենք մեր բոլոր ուժերը, որ չունենք այլևս որևէ ուժ և հնարավորություն ինքներս մեզ պաշտպանելու համար։

Սիրելի հայրենակիցներ, բոլոր այդպես ասողները ստում են։ Մեր համազգային կարևորագույն ուժը մշտապես եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ապահավման մեջ։ Այն ժամանակ երբ մենք կարողացել ենք ապահովել այս եռամիասնությունը, ստացել ենք ուժ դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։

Երբ թշնամիներին հաջողվել է պառակտել մեզ, մեզ զրկել մեր ուժի աղբյուրից, մենք նահանջել և ընկրկել ենք։

Ուրեմն մեր ուժի աղբյուրը պարզ է, դա մեր միասնականությունն է։ Միասնականություն ոչ թե անձերի, այլ հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ։

Արցախում այսօր 120000 մարդ չի հանձնվում և շարունակում է պայքարը, դա հսկայական ուժի աղբյուր է:

Հայաստանում միլիոնավոր մարդիկ դեմ են Արցախի հանձնմանը, իսկ տասնյակ հազարավորները դուրս են գալիս փողոցներ և հրապարակներ իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Սա ևս ուժի հսկայական աղբյուր է։

Եվ վերջապես սփյուռքում հազարավոր հայեր ամեն կերպ իրենց զորակցությունն են հայտնում մայր հայրենիքին, պատրաստ են անել ամեն ինչ անհնարին թվացողը հնարավոր դարձնելու համար։ Սա ուժի ևս մեկ աղբյուր է։

Մեկտեղելով մեր ուժերը մենք ոչ միայն կարող ենք դիմագրավել թշնամական հարվածներին, այլև կարող ենք նորից վերածնվել, ինչպես դա արել ենք մեր հազարամյակներ ձգվող պատմության ընթացքւոմ բազմաթիվ անգամներ։

Երկրորդ հանգամանքը, որին ևս ցանկանում եմ անդրադառանալ մեր մենակ չլինելու փաստն է։ Այստեղ էլ թշնամական ուժերը դարձյալ փորձում են մեզ համոզել, որ մենք մենակ ենք հսկայական ուժերի դեմ, որ չունենք դաշնակիցներ։ Նրանք այս հարցում ևս ստում են։

Տարածաշրջանն ապակայունացնող պետությունները և ուժերը այս պատերազմը միայն Հայաստանի դեմ չէ, որ վարում են։

Իրականում մենք մասն ենք ավելի մեծ կռվի, արժեքային ավելի մեծ բախման։ Սա բախում է ինքնությունը պահպանել ցանկացողների և ցանկացած յուրահատկություն ոչնչացողների, հավաքականությունը պաշտպանողների և անհատին կուռք դարձնողների միջև։ Այս բախման մեջ մենք միայնակ չենք, մենք ունենք դաշնակիցներ որոնց հետ մեր ստրատեգիական շահերը համընկնում են և որոնց հետ համագործակցության լայն դաշտ ունենք։

Ասվածիս վկայությունն է հատկապես վերջին տարիներին Իրանի Իսլամական հանրապետության հայտարարությունները և գործողությունները, որոնք միանշնական դրական և կարևոր ազդեցություն են ունեցել տարածաշրջանն ապակայունացնել փորձող ուժերի զսպան գործում։

Հետևապես վերականգնելով մեր ուժի աղբյուրը, ամրապնդելով մեր հարաբերությունները դաշնակիցների հետ մենք կարող ենք ոչ միայն դիմագրավել թշնամիներին, այլև արժեքավոր դերակատարություն ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության հաստատման գործում։

Ուրեմն ուժեղ և միասնական հայ ժողովուրդ ունենալով շահագրգռված են Հայաստանի բոլոր դաշնակիցները, թույլ, պարտված և ամբողջությամբ կախման մեջ գտնվող Հայաստան ցանկանում են տեսնել մեր թշնամիները։ Եվ հենց այստեղ է, որ մենք պետք է կատարենք մեր բախտորոշ ընտրությունը։

Սիրելի հայրենակիցներ, աշխարհում հեշտ ճանապարհներ և կախարդական փայտիկներ խոստացող պոպուլիստների հաղթարշավ է։ Բայց որքան էլ գայթակղիչ լինի այդ ճանապարհը, ես չեմ կարող ազնիվ չլինել ձեր հետ։ Մենք հեշտ լուծումներ չունենք, մեզ հեշտ ճանապարհներ չեն սպասվում։ Ցանկացած ընտրության դեպքում մենք ծանր գին ենք վճարելու։

Մի դեպքում մեզ սպասվում է Արցախի հայաթափում և Հայաստանի պետականության կորստի իրական վտանգ, մյուս դեպքում՝ դժվարին և արժանապատիվ պայքար, որը պետք է ապահովի մեր ազգի հարատևությունը։

Եվ հենց այստեղ է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցույունը, կրկին, ինչպես շատ անգամներ, պետք է ունենա իր վճռորոշ դերակատարությունը։

Եթե մեր ժողովուրդը հուսահատվում և տատանվում է, ուրեմն մենք պետք է լույսի և հույսի ճրագ դառնանք նրա համար։

Եթե մեր ժողովուրդը նետվում է մարտի, ուրեմն մենք պետք է լինենք նրա առաջնորդողը։

Եթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը։

Հենց սա է եղել մեր պատմական առաքելությունը, սա է մեր խնդիրը նաև այսօր։

Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը։

Մենք Արցախում Հայաստանում Սփյուռքում ավելի լայն թափով նոր մոտեցումներով պետք է շարունակենք աշխատանքը մեր հայրենակիցների հետ, բացատրենք սպասվող վտանգների մասշտաբները։

Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն, հետևաբար Հայաստանից պետք չէ հիասթափվել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։ Ուստի Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի հանուն Արցախի, հանուն Հայաստանի։

ԵՎ չնայած աղետալի պարտությանը, մեծ կորուստներին և ցավին, միևնույն է, սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսներին լինելով Հայաստանում, Արցախում, Սփյուռքի տարբեր համայնքներում, վստահաբար կարող եմ ասել․ մեր բազմաթիվ հայրենակիցների աչքերի մեջ ես տեսել եմ պայքարի կրակ, հաղթանակի ոգի և սեփական ճակատագիրը կռվով որոշելու կամք։

Հենց այդ կամքն ու ոգին էլ պետք է առաջիկայում դառնան մեր ժողովրդի շարժիչ ուժը։

Դաշնակցությունը հարատև պայքարի կուսակցություն է։

Դաշնակցականները պայքարի համար զինվորագրված և պայքարով ապրող տեսակ են։

Մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը՝ ի բարօրություն և ի պաշտպանություն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի։

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը, կեցցե՛ Հայ ժողովուրդը։