Ռոհանի. ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցներն ու աշխարհի այլ երկրներ կանգնած մնացին ՀԳՀԾ-ի ու Իրանի կողքին
ԻԻՀ նախագահն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի վերջին հայտությունների դեմ միջազգային հանրության արձագանքին, ասել է. «ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցներն ու աշխարհի այլ երկրներ կանգնած մնացին ՀԳՀԾ-ի ու Իրանի կողքին»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի երեկոյան Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում ակնարկելով Իրանի դեմ նոր ռազմավարության և դրա իրագործման ծրագրի հայտարարման կապակցությամբ ԱՄՆ-ի վարչակազմի ու Սիոնիստական ռեժիմի լայնամասշտաբ քարոզչությանը, հավելել է. «ԱՄՆ նախագահը անհիմն մեղադրանքներն ու հնացած հայտարարությունները կրկնելուց բացի, այլ բան չուներ և ՀԳՀԾ-ի ու Իրանի հետ համագործակցության հանդեպ համաշխարհային միասնական հովանավորությունն ու Իրանի ներքին միասնականությունն ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքական պատասխանատուներին կպարտադրեն նահանջել ու վերատեսության ենթարկել իրենց քաղաքականությունները»:
«ԱՄՆ-ի նախկին կառավարության ազգային պարտավորությունների, այդ թվում հասարակական ապահովագրության օրենքի չեղարկումը, ինչպես նաև միջազգային ու երկկողմ պայմանագրերից, այդ թվում Փարիզի կլիմայական փոփոխությունների մասին պայմանագրից, ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպությունից ու առևտրական այլ պայմանագրերից հրաժարվելն ԱՄՆ-ի գործող վարչակազմին դեպի մեկուսացում ու հեղինակազրկում են առաջնորդում»,-հայտարարել է ԻԻՀ նախագահն ԱՄՆ-ի նախագահների կողմից ուխտադրժության դրսևորումն աննախընթաց երևույթ համարելով:


















































Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Բաղայի
Իրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցի
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել
ԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ