ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից. պատգամավոր
Ե´վ Հայաստանի և´ Ադրբեջանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միայն 2 երկրներին վերաբերվող խնդիրների շուրջ, Արցախի հարցը դրանում տեղ չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ մասնակցությամբ քննարկմանը:
«Մյունհենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների աչք ծագող հանգամանքներից մեկն այն էր, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները:
Ե´վ Հայաստանից, և´ Ադրբեջանից հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է դուրս գա Արցախի հարցով բանակցություններից և թեման տեղափոխվի Ադրբեջանի ու Արցախի երկկողմ ձևաչափ:
Ե´վ Հայաստանի և´ Ադրբեջանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միայն 2 երկրներին վերաբերվող խնդիրների շուրջ, Արցախի հարցը դրանում տեղ չունի:
Այս ծանր իրավիճակներում Արցախին Ադրբեջանի հետ դեմ-դիմաց` միայնակ թողնելը, հավասարազոր է Արցախի կլանմանը կամ ադրբեջանացմանը հանձնել:
Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի մոտեցումները ևս բավականին մոտ են` «Լեռնային Ղարաբաղի հայեր» և «Ղարաբաղի հայություն»:
Ճիշտ է` Ադրբեջանն առարկում է նաև «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպմանը, սակայն նրա համար դա ոչ թե բովանդակային, գաղափարական խնդիր է, այլ պարզապես չի արտահայտում Ադրբեջանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը:
Ե´վ Ադրբեջանի և´ ՀՀ իշխանությունները Արցախի խնդիրը դիտարկում են ոչ թե կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի իրացման կամ դրա միջազգային ճանաչման շրջանակներում, այլ «Արցախում ապրող հայերի իրավունքների ու ազատությունների շրջանակներում»:
Սա քարտ-բլանշ է Ադրբեջանի ձեռքերում հայտարարելու, որ պատրաստ է ապահովելու Արցախում ապրող հայերի ազատություններն ու իրավունքները ճիշտ այնպես, ինչպես իր մնացած շրջաններում և խնդիրը համարել ավարտված:
Արցախին վերաբերող առանցքային խնդիրների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները համահունչ էին, որոշակիորեն տարբերվում էին փաթեթավորման հարցերը:
ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից, ըստ էության, ընդունել ադրբեջանական գաղափարական առաջնահերթությունները, իսկ մնացած արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է:
Փաշինյանական իշխանության հիմնական մտահոգությունը հայ հանրությանը համոզելն է, որ Արցախը ոչ թե ինքն է հանձնում, այլ մյուսները:
«Մյուսների տակ» արդեն կարևոր չէ, թե ովքեր են` «պադստավկա» լինող արցախցինե՞րը, Ռուսաստա՞նը, թե՞ հավաքական արևմուտքը»,- գրել է նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար