ԵՄ-ն հաջորդ շաբաթ 100 մարդուց բաղկացած առաքելություն կուղարկի Հայաստան. Ֆոն դեր Լյայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 մարդուց բաղկացած առաքելություն կուղարկի Հայաստան։
«Ուրախ էի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է։ Հաջորդ շաբաթ Եվրամիությունը 100 մարդուց բաղկացած առաքելություն կուղարկի, ինչը կնպաստի խաղաղությանն ու կայունությանը։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը եւ հետագայում եւս զարգացնելու ենք մեր տնտեսական ներդրումային ծրագրի ներուժը»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ ԵՄ առաքելություն ուղարկելու հարցը ծագել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
Եվրամիությունը հավանություն է տվել հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական առաքելություն ուղարկելուն։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր