Իշխանության ստերը Հայաստանն ու Արցախը դարձնում են միջազգային ուժերի բախման վայր․ Հայկ Մամիջանյան
Իշխանությունը երեք ամիս է՝ փորձում են հայ հասարակությանը վաճառել հերթական սուտը՝ ԵՄ քաղաքացիական դիտորդների գալուց հետո ամեն ինչ լավ է լինելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Երկամսյա առաքելության ընթացքում եղել է 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Ես այս արձանագրումը որեւէ տեղ չեմ նկատել։ Երեկ էլ հայտարարում են, որ այդ ուժերին բերում են, որ Արեւմուտքին համոզեն՝ Հայաստանը եւ Ռուսաստանը չեն պատրաստվում որեւէ գործողության։ Սա բացարձակ խաբեություն է։ Առավել եւս, եթե նպատակը դա էր, ինչո՞ւ դրան հաջորդեց Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը։ Այս ստերը Հայաստանն ու Արցախը դարձնում են միջազգային ուժային կենտրոնների բախման վայր, հաշիվ պարզելու վայր։ Բոլոր երկրները, որոնց ղեկավարները նման հիմարություն են թույլ տվել, խիստ զղչացել են դրա համար։ Խաբել ուժային կենտրոն ներկայացնող երկրներին անիմաստ է, որովհետեւ այդ երկրներն ունեն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունեն, քան Հայաստանը` բնակչություն»,- նշեց նա։
Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունը նախօրեին փորձեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հարցը ներկայացնել աբսուրդային լույսի ներքո։
«Նախագահ Սարգսյանի դեմ հերթական քրեական գործը կարվեց 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ ամբողջ հայությունը կանգնած էր Արցախի կողքին, իսկ նախագահ Սարգսյանն Արցախում էր, այ այդ ժամանակ Փաշինյանի խմբակը գործ էր կարում Սարգսյանի դեմ։ Սա է Փաշինյանի համերաշխությունը։ Հիմա կարող ենք ավելի վտանգավոր արձանագրումներ անել, որ Հայաստանին եւ Արցախին սպասվում են ավելի ծանր օրեր։ Երեկ որոշ շերտեր իրենց թույլ են տվել շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Վարդապետյանը։ Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության եւ մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»,- ասաց պատգամավորը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար