Հուսով եմ, որ նա՝ մեր գերագույն նմանակողի պես չի ներկայացնում իր պետության կենսական ազգային շահը. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ QUO VADIS, ՍԵՐԳԵՅ ՎԻԿՏՈՐՈՎԻ՞Չ
Մեծ երկրի՝ այն էլ ռազմավարական գործընկերոջ, գրանցված միջնորդի և անվտանգության երաշխավորի, բազմափորձ ու քաջատեղյակ գլխավոր դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է՝ որպես մարդ, մասնագետ և բարեկամ։
Մեկ անգամ չէ, որ ասենք լեզվի սայթաքում է կամ էլ Հայաստանի անկապ իշխանության անկապ քայլ-արտահայտության խորամանկ ընդօրինակում, այլ՝ երկրորդ, երրորդ, երկարող շարանի մեջ հերթական ապացույցը։
Ապացույցը, որ նա՝ առնվազն մեր երկրի կործանարարի հանգույն, շեղվել է ճշմարիտ ուղուց և, եթե վարձկան չէ՝ անիրավ է, անարժան, «ցինիկ» ու պատեհապաշտ։
Հուսով եմ, որ նա՝ մեր գերագույն նմանակողի պես, ըստ էության, չի ներկայացնում իր պետության կենսական ազգային շահը։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 փետրվարի 2023
Երևան


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը