Իշխանության թեզը, որ Լաչինի միջացքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգավոր է. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ, որպես շրջանառվող փաստաթուղթ հիմք է ընդունվել հայտարարության այն տեքստը, որը Լաչինի միջանցքի փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ. «Բայց ինչպես շատ հաճախ է պտահում, իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց, իր տարբերակն առաջարկեց, որը, մեր գնահատմամբ, սարսափելի անատամ տարբերակ էր: Հիմա լսումների հիմքում դրվել է մեր այդ հայտարարության նախագիծը»,-ասաց նա:
Հարցին, թե իշխանությունից ինչ-որ մարդիկ հրավիրվա՞ծ են այդ լսումներին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։
«Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստականություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց նա։
Հարցին՝ կարծում է իշխանությանը հետաքրքրո՞ւմ է Լաչինի հարցը, քանի որ տեսնում են տոտալ անտարբերություն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Իրականում գործողությունները, որոնք իշխանությունը նախաձեռնում է, սարսափելի թերի է, իշխանությունը չի օգտագործում այն բոլոր գործիքակազմերը, որոնք ունի և այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը, դա մղում է Արցախի իշխանություններին ոչ հավասար պայմաններում բանակցել Ադրբեջանի հետ։ Այս առումով, իրոք, իշխանությունների գոծողությունները խիստ վտանգավոր են, բայց նաև իշխանությունների վրա հանրային ճնշումը ստիպում է որոշակի, առնվազն հանրությանը մի քիչ ավելի հանգստացնող քայլեր ձեռնարկել։
Անցնող 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգավորությունն իշխանության այն թեզն է, որ Լաչինի միջացքի բացելու պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահները, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է երեք երկրների, այդ թվում Հայաստանի ստորագրությունը և Հայաստանի իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու հետ կապված ունի հավասարազոր պարտականություն»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար