ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ, ձևավորվել է Save Karabakh կոալիցիան
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնորդությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորվել է Save Karabakh կոալիցիան։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:
Այս նախաձեռնությունը հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականությունը դատապարտող երկկուսակցական բանաձևի շրջանառության մեջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը։
Հիշյալ կոալիցիյաի մասին հայտարարությունը կատարվել է հունվարի 27-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին մասնակցել են ԱՄՆ կրոնական ազատության հարցերով նախկին դեսպան, սենատոր Սեմ Բրաունբեքը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաև կոալիցիոն կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնավորապես «Միջազգային և կառավարական հարցերով անգլիական գրասենյակից», Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից հիմնադրված «ՀԱՐԹ կազմապերպությունից», «Խոցելի ժողովուրդների նախագծից», “Genocide watch”-ից, «Հունա-ամերիկյան առաժնորդության խորհրդից», «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և այլ կազմակերպություննից։ Կոալիցիային միացած կազմակերպությունների ընդհանուր թիվը քսան է։
Իր ելույթում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը արձանագրել է․ «Սա բազմազան կոալիցիա է՝ նպատակ ունենալով փրկել Արցախը։ Մենք ուս ուսի կանգնած ենք մեր կոալիցիայի հետ և համերաշխ ենք Կոնգրեսի մեր ընկերների հետ, ովքեր առաջ են մղում ապաշրջափակման օրենսդրություն, որը նախատեսվում է ներկայացնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այժմ, առավել քան երբևէ, հայ և դաշնակից ամերիկացիները պետք է ոտքի կանգնեն և բարձրաձայնեն իրենց ձայնը»։
Ասուլիսի ընթացքում ելույթ են ունեցել, Արցախի շրջափակմանն անդրադարձել, ԱՄՆ իշխանություններից որոշակի գործողություններ պահանջել ու ադրբեջանական քաղաքականությունը դատապարտել կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Դավիթ Վալադաոն, Բարբարա Լին, Նիկոլե Մալիոտակիսը, Ջիմ Կոստան, Լու Քորեան, դեսպան Սամ Բրոունբեքը, Ռոբերտ Ավետիսյանը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար