Պատգամավորին ասում են՝ պետք է ստուգվես՝ շիզոֆրենիկ ես, թե ոչ՝ պետական գաղտնիքին ծանոթանալու համար, բայց այդ անձինք ստուգվե՞լ են. Մինասյան
«Պետական գաղտնիքի վերաբերյալ իրավական կարգավորումներն իսկապես չափազանց կարևոր են, հատկապես այն իրավիճակում, որ մեր երկիրն է հայտնվել և հաճախ ենք նաև լսում, որ հարուցված են այս կամ այն քրեկանա գործերը՝ առերևույթ պետական դավաճանության մասին։ Ի վերջո, այս ամենի մեծ մասը պետական գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունների խախտումն է եղել ու սա ևս մեկ անգամ ցույց է տալիս և վկայում է այն մասին, որ այս իրավակարգավորումները չափազանց կարևոր են․ բայց արդյո՞ք այս օրենսդրական անխագիծն ունի բավարար հստակություն և բավարար անվտանգային տեսակետից ուղղվածություն, որ ապահովի այդ ամենը, իմ խորին համզմամբ՝ ոչ, այս նախագիծը չի բավարարում սահմանադրական այն պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի, նկրագրված և օրենքով էլ երաշխավորված պետական անվտանգության տեսակետից ։
Նման անորոշության պայմանում անհնար է պատկերացնել, թե որոնք են այն տեղեկատվության ծավալը , տեղեկույթունների ուղղվածությունը, որ մինչև խորքը կարող են գնահատվել պետական գաղտնիք․ որևէ չափորոշիչ ներկայացված չէ ։ Ստացվում է որ ցանկացած մեկը ԱԱԾ-ին կարող է առաջարկել , որ իր շրջապատի տեղեկատվությոնը համարիպետական գաղտնիք ։ Առաջնային մանդատով օժտված անձը ընտրում է երկրի ղոկավար, այս անձանց օրենքի ուժով տրվում է պետական գաղտնիքի իրավունք, պատգամավորին ասում են՝ պետք է գաս թույլտվության ռեժիմով անցնես , մի հատ էլ ՝ պետք է ստուգվի շիզոֆրենիկ եք, թե՝ ոչ ։ Շատ պատգամավորների մասով ես վերապահումներ ունեմ․ պաշտոնապես դիմել եմ ԱԱԾ-ին ստացել եմ պատասխան, ոչ մեկի՝ պետական գաղտնիքի թույլտվությունը դադարեցված չի եղել , բայց ստանում ենք մերժում անընդհատ ԱԱԾ-ի կողմից՝ այս կամ այն տեղեկատվությունը ստանալու համար»։,-ԱԺ-ում ունեցած միր ելույթում ասաց Արծվիկ Մինասյանը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար