Զգացողությունները հակասական են, ասելիքը` շատ․ պատգամավորները հանդիպել են սահմանի զինվորներին
«Հայաստան»խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․
«Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար 600 մետրի վրա մեր 18_20 տարեկան տղերքը` Նորիկը, Սարգիսը, Աշոտը, Աղվանը, Նարեկը, Գարեգինը, Ալեքսանդրը, Բաբկենը, մյուս_մյուս տղերքը, իրենց հրամանատարների հետ մեկտեղ նույնիսկ ցրտաշունչ ձմռանը, շատ հաճախ թշնամու դիրքերից տասնյակ մետրեր հեռավորության վրա, հսկում են մեր սահմանները։
Մեր խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Արման Ղազարյանի, Արփինե Վարդանյանի եւ Իրինա Գասպարյանի հետ հանդիպեցինք, զրուցեցինք, քննարկեցինք մեր սահմանը պահող քաջերի հետ։
Զգացողությունները հակասական են, ասելիքը` շատ, բայց հիմա ընդամենը մի բան. սահմանների, դիրքերի, իրավիճակի մասին համակարգչի կամ սմարթֆոնների հետեւում նստած կամ պառկած դատողություններ անելուց առաջ գոնե մի անգամ մտածեք սահմանումում կանգնած տղերքի մասին, գոնե մի անգամ մոտեցեք սահմանին։
Մեր բոլորիս պարտքն է անդադար ճնշում գործադրել կառավարության վրա, որ առաջնահերթ ուշադրությունը լինի բանակին ու սահմանը պաշտպանող զինվորականին։
Մնացածը աստիճանաբար»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո