Եթե թշնամու մեկ փամփուշտին մենք 100-ով չպատասխանենք, մենք չենք կարող գոյատեւել. Առուշ Առուշանյան
Գորիսեցիները, մենք բոլորս պատրաստակամ ենք մեր կյանքի գնով էլ պահպանել այն, ինչը որ մերն է, դրա համար էլ նույնիսկ սեպտեմբերյան հարձակման ժամանակ չի դադարել շինարարությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Մենք պատրաստ ենք նույնիսկ ավելիին ազատագրել այն, որը պատմական, հայկական լեռնաշխարհն է»,- ասաց նա:
Այսօրվա միջոցառումները Գորիսի քաղաքապետը կարեւորեց, սակայն միեւնույն ժամանակ նշեց, որ չեն կարող լիաթոք ուրախանալ, քանի որ շրջափակման մեջ են գտնվում եմր 120 հազար հայրենակիցները:
«Այս հանգամանքից ավելի կարեւոր է ինձ համար, քանի որ մեր պատմական հայրենիքը, հողը, քանի որ իմ սուբյեկտիվ պատկերացմամբ հայրենիքը, հողը թանկ են մեզանից եւ մենք պարտավոր ենք մեր կյանքի գնով մեր քույրերին, եղբայրներին շրջափակումից հանել եւ պայքարել, կռվել ու ապրել Արցախում»,-ասաց նա:
Առուշ Առուշանյանը նշեց, որ այս օրերին մոտ 1000 արցախցիներ են հանգրվանել Գորիսում եւ այսօր էլ արցախցի փոքրիկները կվառեն Գորիսի գլխավոր տոնածառի լույսերը:
«Արցախցիները պետք է հասկանան, եւ ես համոզված եմ, որ պետք է կանգնել, ապրել, պայքարել, հարկ եղած դեպքում մեզանից շատերն էլ կյանք տան, որպեսզի մենք մեր հողի վրա կարողանանք ազատ ապրել: Ես մի բան գիտեմ, որ եթե թշնամու մեկ փամփուշտին մենք 100-ով չպատասխանենք, մենք չենք կարող գոյատեւել, դա բնության օրենքն է, թույլերը ոչնչանում են, իսկ ուժեղները` ապրում: Մենք պետք է մնաք տեղում, կռվենք, պայքարենք մեր հայրենիքի համար»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո