ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը. Կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն
ՀՀ ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ի իր նիստում ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Նախագիծն ստացավ 66 կողմ, 28 դեմ ձայն: Ըստ էության, նխագծին կողմ է քվեարկել միայն իշխող ՔՊ խմբակցությունը:
Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ:
ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։
Հիշեցնենք` ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային բարդ մարտահրավերների առկայության պարագայում, մասնավորապես` վերջին տարում համաշխարհային տնտեսությունը դարձել է պակաս կայուն, միջազգային առևտուրն ավելի դանդաղել է, փոխադրումներն ավելի թանկ ու երկար են դարձել, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են