Նախկինում կոնսերվի բանկաներով դիրքերը պահում էին, հիմա կոնսերվի բանկաները չկան, դիրքերն էլ չկան. Արթուր Խաչատրյան
Երբ Փաշինյանն ասում էր, որ կա ընդամենը մի միջանցք, դա Լաչինի միջանցքն է, նա իր կամքից անկախ կամ գիտակցված համեմատության մեջ դնելով Լաչինի միջանցքը եւ այն ճանապարհը, որի մասին ինքը խոսել է Ալիեւի հետ եւ որի մասին նշված է նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտռուլյացիոն հայտարարության մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հետեւաբար ինքն է հուշումը տվել Ալիեւին, որ եթե այստեղ ինչ-որ խնդիր ունես, ինձ էլ լծակ տուր, որ էս էստեղ ժողովրդին կարողանամ համոզել: Դա իմ ենթադրությունն է»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, եւ քաղաքական հայտարարությունները, եւ թուրք-ադրբեջանական զորավարժությունները Հայաստանին ճնշելու գործիքներ են. «Այս իշխանություններին թվում է, որ զիջելով Արցախը կկարողանան փրկել Հայաստանը, բայց դա այդպես չէ, որովհետեւ Ադրբեջանը նպատակը միայն Արցախը չէ, այլ նախեւառաջ Սյունիքը, ապա նաեւ ամբողջ Հայաստանը»:
Արթուր Խաչատրյանը կանխատեսեց, որ ակնհայտորեն ճնշումները կմեծանան նաեւ Լաչինի միջանցքի հատվածում. «ՀՀ իշխանությունները, երբ ստորագրեցին նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը, նոյեմբերի 10-ից արդեն պետք է աշխատեին նոր Լաչինի միջանցքի կառուցման ուղղությամբ, ոչ թե ձեռքները ծալած նստեին: Չմոռանանք, որ դա միայն ճանապարհ չէ, այդտեղով է անցնում գազամուղը եւ էլեկտրականության գծերը, հեռախոսային եւ ինտերնետային կապը: Դրանք չտեղափոխցին եւ փաստորեն այդ լծակը տվեցին Ադրբեջանին»:
Նա նկատեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, իսկ որ պետք է լինի առանց մաքսակետի միջանցք, դա մեկնաբանություն է, որը ցանկալի կլիներ, որ իրականություն լիներ. «Եթե ՀՀ իշխանությունն ատամ ունենար, կկարողանայինք դրանից խուսափել, բայց տեսանք ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին, երբ փորձեցինք մեր հայտարարությունն անցկացնել: Միակ փաստաթուղթը, որտեղ կար «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը, դա բյուջեի նախագիծն էր, հիմա այդտեղից եւս հանել են այդ արտահայտությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին, թե այսօր ի՞նչ պետք է անի իշխանությունը, Խաչատրյանը պատասխանեց. «Պետք է հրաժարվեն ամեն անգամ Ադրբեջանի զիջումներին տրվելուց, կարողանան բանակը հզորացնել, ոչ թե ասել՝ փողը տվել ենք, զենքը չեն տվել, պետք է կարողանան մոբիլիզացնել միջազգային հանրությանը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Հայաստանը որեւէ գործուն աջակցություն չի ստանում»:
Նա նեւ ընդգծեց, որ այն զենքը, որ Փաշինյանը գնել էր, մասնավորապես, ՍՈՒ-30 ինքնաթիռները, այդպես էլ պատերազմի ժամանակ մի րոպե անգամ չօգտագործվեցին. «Դրանից հետո էլ իր ասելով 100-ավոր միլիոններ տվել է, զենքերը չեն եկել: Հետեւաբար կռվել ենք այն զենքով, որը գնվել է նախկինում: Նախկինում կոնսերվի բանկաներով դիրքերը պահում էին, հիմա կոնսերվի բանկաները չկան, դիրքերն էլ չկան»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո